Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանը պատրաստ է վերականգնել գազատարներն Ադրբեջանից քաղաքական հարցերի բացակայության դեպքում․ փոխնախարար

27.10.2023, 10:35
Հայաստանը պատրաստ է վերականգնել գազատարներն Ադրբեջանից քաղաքական հարցերի բացակայության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը
Հայաստանը պատրաստ է վերականգնել գազատարներն Ադրբեջանից քաղաքական հարցերի բացակայության դեպքում․ փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը պատրաստ է վերականգնել գազատարներն Ադրբեջանից քաղաքական հարցերի բացակայության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ։

«Մենք նման փորձ ունեցել ենք խորհրդային ժամանակաշրջանում։ Մենք գազ էինք ստանում Ադրբեջանից (կար երեք մեծ խողովակաշար)։ Հիմա մենք կարող ենք վերականգնել այդ խողովակաշարերը, եթե չլինեն քաղաքական հարցեր մեր երկրների միջև։ Եվ մենք կարող ենք դառնալ Ադրբեջանից դեպի Եվրոպա գազ տեղափոխող երկիր, նույնը վերաբերում է նաև էլեկտրաէներգիային։ Մենք պատրաստ ենք կառուցել և վերակառուցել այդ բոլոր հաղորդակցությունները», – ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով, դա կարող է դիվերսիֆիկացնել էներգետիկ համակարգը։

Հայաստանը հիմա գազ է գնում ՌԴ–ից, ինչպես նաև ստանում է այն Իրանից՝ էլեկտրաէներգիայի դիմաց։–0–