Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին․ Freedom Broker–ի հիմնադիր

05.03.2024, 13:53
Ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
Ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին․ Freedom Broker–ի հիմնադիր
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը։

«Հայաստանում, կարծես, չկա չափազանց սպեցիֆիկ աշխարհաքաղաքական իրավիճակ, համենայն դեպս բացասական։ Մարդկանց տեսակետը, որոնց հետ շփվել եմ, գոյություն ունեցող վեկտորները, եվրոպական ինտեգրման ցանկությունը, գործընթացները կատարելագործելու ձգտումը, զարգացման միջազգային ինստիտուների հետ ակտիվ փոխգործակցությունը, կան բազմաթիվ քայլեր, որոնք ավանդաբար ներդրողներին դուր են գալիս», – ասաց Տուրլովը Freedom Broker–ի կողմից Երևանում կազմակերպված Առաջին ներդրումային–ֆինանսական ֆորումի ժամանակ։

Նա նշեց, որ ներդրողներին դուր է գալիս, երբ երկիրը կենտրոնացած է ինքն իր վրա, ոչ թե արտաքին քաղաքական նախագծերի և հարևանների հետ բարդ հարաբերությունների կառուցման վրա։

«Ինձ թվում է, որ Հայաստանը լավ հնարավորություն ունի լինել գրավիչ միջազգային ներդրողների համար։ Այս քաղաքականությունը գլոբալ ներդրողների համար դրական է, այն ցույց է տալիս Հայաստանի ձգտումը շարժվել ճիշտ ուղղությամբ և զբաղվել ներքին գործերով։ Հենց արտաքին խնդիրներով զբաղվելու ցանկությունը շատ ավելի է վախեցնում ներդրողներին», – ասաց Տուրլովը։

Ֆորումի ինֆորմացիոն հովանավորներն են «ԱՌԿԱ» և «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունները։-0-