Փաշինյանը նշեց առանցքային առաջնահերթություններն՝ ամփոփելով ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առցանց ձևաչափով ելույթ ունենալով ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, ամփոփեց երկրի նախագահության արդյունքները Միության մարմիններում և նշեց հիմնական առաջնահերթությունները:
«Նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկում էին տնտեսական փոխգործակցության առանցքային ուղղությունները, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը և միջազգային կապերի ամրապնդումը», - նշեց նա:
Փաշինյանը նշեց, որ առաջնահերթություններից էին նաև համագործակցային ներուժի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ՏՏ համայնքների համախմբումը և նորարարական լուծումների ներդրումը ագրոպարենային համալիրում:
Միևնույն ժամանակ, վարչապետը չներկայացրեց տվյալ ուղղություններով գործունեության մանրամասները և արդյունքները:
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը նախագահում էր ԵԱՏՄ մարմիններում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում: ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը: