Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ռուսաստանը մինչև հուլիսի 1–ը դադարեցրել է ցորենի արտահանումը

26.04.2020, 22:30
Ռուսաստանը մինչև հուլիսի 1–ը դադարեցրել է ցորենի արտահանումը
Ռուսաստանը մինչև հուլիսի 1–ը դադարեցրել է ցորենի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը մինչև հուլիսի 1–ը դադարեցրել է ցորենի արտահանումը, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությանը։

«Քվոտի շրջանակում հայտարարագրված ամբող ապրանքի արտահանումից հետո հացահատիկի, ցորենի արտահանումը ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրներ կդադարեցվի մինչև 2020թ.–ի հուլիսի 1–ը։ Դաշնային մաքսային ծառայությունը դադարեցրել է արտահանման նոր հայտարարագրերի թողարկումը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից, 2020թ.–ի ապրիլի 26–ին ՌԴ–ից հացահատիկի արտահանման ոչ սակագնային քվոտը` 7մլն տոննայի չափով (որը հաստատվել է այս տարվա ապրիլի 1–ից), ամբող ծավալով կատարվել է։ Նախարարության ներկայացուցիչների կարծիքով, այս սահմանափակումը թույլ կտա կարգավորել հացահատիկի գները և ապահովել երկրի ներքին պահանջարկը։

Նախարարության գնահատմամբ, սահմանափակումները չեն ազդի 2020թ.–ին ՌԴ պետական ծրագրերի նպատակներին, ինչպես նաև ագրո–արդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանման ցուցանիշին հասնելու վրա։–0–