ՀՀ վարչապետի համար Արարատում աշխատանք չգտնվեց
05.04.2013,
18:19
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արարատի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի աշխատակիցներից հետաքրքրվեց, թե ինչ թափուր աշխատատեղեր կարող են իրեն առաջարկել։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արարատի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի աշխատակիցներից հետաքրքրվեց, թե ինչ թափուր աշխատատեղեր կարող են իրեն առաջարկել։
«Ի՞նչ թափուր աշխատատեղեր ունեք տվյալ պահին, որպեսզի այժմ կարողանաք ինձ առաջարկել ըստ մասնագիտության»,– Արարատի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն կատարած այցելության ժամանակ հարցրեց Սարգսյանը։ Խորհրդատուն պատասխանեց, որ տվյալ պահին նրա մասնագիտությամբ ոչինչ չի կարող առաջարկել։
Վարչապետը այցելել էր Արարատ` քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը մասնակցելու նպատակով: Այս փորձնական ծրագիրը չորս սոցիալական ծառայություններ է միավորում` կենսաթոշակային հիմնադրամը, հաշմանդամության հանձնաժողովը, սոցիալական ապահովագրության ծառայությունն ու զբաղվածության ծառայությունը կգործեն նույն շենքում, և ողջ տեղեկատվությունը կտրամադրվի մեկ պատուհանի սկզբունքով։
Սարգսյանը մանրամասն ծանոթացավ կենտրոնի գործունեությանը, զննեց շենքի ընդունարանը, որտեղ գտնվում են օպերատորների և խորհրդատունեի աշխատատեղերը, ովքեր բոլոր ոչ պարզ հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն են տրամադրում։
Նա նշեց, որ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը պետք է առավել հասանելի լինի բնակչությանը և առավել լայն տարածում գտնի։ Վարչապետը նաև ստուգեց հաստատության տեխնիկական ապահովումը և աշխատակիցների որակավորման մակարդակը` նշելով, որ նրանք պետք է մասնակցեն հատուկ դասընթացների, որպեսզի կարողանան ամբողջական պատասխաններ տալ բոլոր հարցերին։
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելեց Մասիս քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն։ Ի տարբերություն նախորդից, այս կենտրոնն արդեն շուրջ երկու ամիս գործում է։
Ըստ համակարգող Վարդան Հովսեփյանի, ծառայությունն օրական ավելի քան 60 հայտ է ստանում քաղաքացիներից։ Նա միաժամանակ նշեց, որ աշխատակիցների աշխատավարձը կազմում է 42–70 հազար դրամ, ինչը մտահոգիչ է, քանի որ բավական դժվար է որակյալ ծառայություններ մատուցել նման ցածր աշխատավարձի դեպքում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին ընդգծեց, որ վարչապետը խոստացել է վերանայել աշխատավարձի չափի հարցը, ինչպես նաև սոցիալական աշխատողների կողմից քաղաքացիների տներ կատարած այցելությունից առաջացած ծախսերի փոխհատուցման հնարավորությունը։
Նախարարը նշեց, որ ինտեգրված սոցիալական ծառայության համակարգի ներմուծումը սոցիալական ապահովագրման ոլորտի բարեփոխում է, և այն չափազանց կարևոր է ինչպես տվյալ կենտրոններ դիմող քաղաքացիների, այնպես էլ կենտրոնների աշխատակիցների համար։ Համակարգը թույլ կտա միասնական սոցիալական տեղեկատվական բազա ստեղծել, որի ստեղծման աշխատանքի առաջին փուլն արդեն ավարտին է մոտենում։
«Այժմ մենք ավարտում ենք 2004–2012թթ.–ի տեղեկատվության արխիվացումը, և զուգահեռ աշխատանք ենք տանում 1992–2004թթ.–ի տեղեկատվությունը հավաքելու ուղղությամբ։ Իսկ 2013թ.–ից մարդիկ տարբեր ատյաններից փաստաթղթեր հավաքելու անհրաժեշտություն չեն ունենա»,– ընդգծեց Ասատրյանը։
Նա նշեց նաև, որ ընթացիկ տարվա հունիսին Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաքում այդպիսի 19 կենտրոն կբացվի։ Ընդհանուր առմամբ տվյալ ծրագրով հանրապետությունում նախատեսվում է 52 համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն բացել։ Այդ նպատակներով 2 մլն դոլար է հատկացվել, որից 80 տոկոսը տրամադրել է Համաշխարհային բանկը` սոցիալական ապահովագրության վարչարարության ծրագրի շրջանակներում, միջոցների մնացած 20 տոկոսը հատկացվել է պետբյուջեից։ –0–