Հայաստանի ՀԿ–ներն առաջարկում են վերանայել գյուղատնտեսական բարեփոխումները Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում
20.03.2013,
14:55
Հայաստանի Ֆինանսների նախարարության մշակած Հայաստանի` 2012-2025 թթ.–ի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության բարեփոխմանը վերաբերող բաժինը վերանայման և լրացման կարիք ունի, կարծում է տվյալ նախագծի գյուղատնտեսական հարցերով ճյուղային խմբի համակարգող Սարգիս Սեդրակյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ֆինանսների նախարարության մշակած Հայաստանի` 2012-2025 թթ.–ի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության բարեփոխմանը վերաբերող բաժինը վերանայման և լրացման կարիք ունի, կարծում է տվյալ նախագծի գյուղատնտեսական հարցերով ճյուղային խմբի համակարգող Սարգիս Սեդրակյանը։
«Մենք քննարկումներ ենք անցկացնում տվյալ ծրագրի վերաբերյալ։ Նախագիծն ուղղված է գյուղատնտեսական բարեփոխումներին, սակայն այսօր տվյալ ոլորտում մի շարք խնդիրներ կան։ Այսպես, հայկական գյուղերը դատարկվում են, գյուղացիները լքում են իրենց տները»,– «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Սեդրակյանը։
Ըստ նրա` Երևանում կայացած քննարկումների ընթացքում մի շարք հասարակական կազմակերպությունների և գյուղական համայնքների ներկայացուցիչներ այն եզրակացությանը եկան, որ նախագծում մատնանշված չեն նախատեսված բարեփոխումների անցկացման կոնկրետ մեխանիզմները։
«Մենք կշարունակենք քննարկումները և տվյալ քննարկումներից վերջնական արդյունքն ունենալուց հետո դրանք կներկայացնենք կառավարությանը»,–տեղեկացրեց համակարգողը։
Քննարկումների ընթացքում, մասնավորապես, քննարկվել են գյուղատնտեսական վարկերի նվազեցման հարցերը, գյուղերի ամայացման, ինչպես նաև գյուղերի խոշորացման և դրանցում մեկ վարչական մարմնի ստեղծման խնդիրները։
Նաև քննարկվել են սերմերի և կենդանիների համար դեղորայքի վերահսկողության բարելավման հարցերը, քանի որ հաճախակի են դարձել մաքսանենգ արտադրանքի ներմուծման դեպքերը, ինչի հետ կապված` նվազում է գյուղատնտեսական արտադրանքի որակը։
Քննարկումների մասնակիցները նաև նշել են հայկական գյուղերում անասնաբույժների հետ կապված խնդրի լուծման անհրաժեշտությունը։
«Իրավիճակն այնպիսին է, որ այսօր մեկ անասնաբույժը սպասարկում է վեց գյուղի, ինչը ֆիզիկապես անհնար է։ Այդպիսով` տվյալ մոտեցումն անարդունավետ է։ Բացի այդ, անասնաբույժները չափազանց ցածր են վարձատրվում` մեկ գյուղի դիմաց ամսական 6500 դրամ»,– քննարկումների ընթացքում ասաց «Գյուղատնտեսության զարգացում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսան Պետրոսյանը։
Ըստ նրա` նաև լուրջ խնդիր կա երիտասարդ կադրերի բացակայության հետ կապված հարցում։
Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի հիմնական նպատակները 2012-2025 թվականներին աշխատատեղերի ավելացումն է, մարդկային կապիտալի զարգացումը, սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումը, կառավարման համակարգի ինստիտուցիոնալ կատարելագործումը։($1-415,45 դրամ է)-0-