Հայկական ընկերություններն առաջին անգամ կմասնակցեն Բաղդադում կայանալիք միջազգային ցուցահանդեսին
01.11.2012,
13:39
Հայկական ընկերություններն առաջին անգամ կմասնակցեն նոյեմբերի 1-10-ը Իրաքի Դաշնային Հանրապետության Բաղդադ քաղաքում կայանալիք BAGHDAD 39th INTERNATIONAL TRADE FAIR ցուցահանդեսին, հաղորդում է Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ընկերություններն առաջին անգամ կմասնակցեն նոյեմբերի 1-10-ը Իրաքի Դաշնային Հանրապետության Բաղդադ քաղաքում կայանալիք BAGHDAD 39th INTERNATIONAL TRADE FAIR ցուցահանդեսին, հաղորդում է Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունը:
«Հայկական ընկերությունները առաջին անգամ իրենց մասնակցությունը կցուցաբերեն սույն միջոցառմանը: Նշյալ միջոցառումը հնավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացելու իրենց ներդրումային և գործարար առաջարկները, ինչպես նաև կնպաստի առևտրատնտեսաական հարաբերությունների զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսի ընթացքում հայ գործարարները հանդիպումներ կունենան նաև մասնավոր և պետական մարմնի ներկայացուցիչների հետ:
Ցուցահանդեսին մասնակցում են հետևյալ ընկերությունները` Վեդիշին (շինարարություն), Եվրոստան-Ույուտ (շինարարություն) , Վեյա (բազմաբնույթ առևտուր), Քարոլինա գրուպ (սննդի վերամշակում), Եվրոթերմ (հյութերի արտադրություն), Հայասի, Էներգիայի գիտական հետազոտության ինստիտուտ, Արմռուսգազպրոմ, Զարգացման հայկական գործակալություն, Ինտերնեյշնլ Մասիս տաբակ, Բամո գրուպ (շինարարություն), «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարան:
Առևտրային միջազգային 39-րդ ցուցահանդեսն անցկացվում է Իրաքում ցուցահանդեսների կազմակերպման գծով պետական ընկերության կողմից՝ Իրաքի Հանրապետության առևտրի նախարարության աջակցությամբ: -0-