Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԵՏՄ երկրների ՀՆԱ–ն գերազանցել է 1 տրիլիոն դոլարը 2021թ.–ի արդյունքում. Միշուստին

21.10.2022, 12:46
Ներդրումները հիմնական կապիտալում ավելացել են ավելի քան 6.5%–ով, կատարված շինարարական աշխատանքների ծավալը` 3.5%–ով։
ԵՏՄ երկրների ՀՆԱ–ն գերազանցել է 1 տրիլիոն դոլարը 2021թ.–ի արդյունքում. Միշուստին
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԵՏՄ երկրների ՀՆԱ–ն գերազանցել է 1 տրիլիոն դոլարը 2021թ.–ի արդյունքում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված ձևաչափով նիստի ժամանակ։

«Ներդրումները հիմնական կապիտալում ավելացել են ավելի քան 6.5%–ով, կատարված շինարարական աշխատանքների ծավալը` 3.5%–ով։ Իհարկե այդ բոլոր միտումները պետք է ամրապնդել, ավելացնել փոխգործակցությունը բոլոր մակարդակներում` տնտեսությունից և առևտրից մինչև տեխնոլոգիաներ, արդյունաբերական արտադրություն, ներդրումներ, հումանիտար ոլորտ», – ասաց Միշուստինը։

Նրա խոսքով, առանցքային խնդիրներից մեկն արդյունաբերական համագործակցության խորացումն է։

«Պետք է գործարկել համատեղ ձեռնարկություններ ռազմավարական կարևոր և բարձր տեխնոլոգիական ոլորտներում, ստեղծել նման նախագծերի ֆինանսավորման համակարգեր` վարկերի գծով տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների օգտագործմամբ», – ասաց Միշուստինը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր նախագծում պետք է մասնակցի նվազագույնը երեք երկիր, այդ կերպ ապահովվում է տնտեսության հասանելիությունը տեխնոլոգիաների մշակմանն ու կխթանվեն ինտեգրացիոն գործընթացները։–0–