Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հեղուկացված գազի թերլիցքավորմամբ վաճառքի համար ընկերությունը տուգանվել է 24, 7 մլն դրամով

17.10.2024, 18:01
ՄՊՀ-ն հեղուկացված գազի թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար ընկերությանը տուգանել է 24, 7 մլն դրամով
Հեղուկացված գազի թերլիցքավորմամբ վաճառքի համար ընկերությունը տուգանվել է 24, 7 մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մրցակցության պատշպանության հանձնաժողովը հայտնում է, որ «ԼԵՎ 7» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 24 799 000 դրամ տուգանք հեղուկացված գազի թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հուլիսի 16-ի թիվ 421-Ա որոշմամբ հարուցել է վարույթ հեղուկացված գազի իրացման առնչությամբ «ԼԵՎ 7» ՍՊ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։

Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությանը պատկանող ք. Վաղարշապատ, Բաղրամյան-Մանուշյան 32 հասցեում գտնվող հեղուկացված գազի լցակայանում գազի վաճառքի ընթացքում լիցքավորման սարքը ցույց է տվել 15 լ ցուցանիշ, մինչդեռ իրականում լիցքավորումն իրականացվել է 9.9 լ-ի չափով, այսինքն՝ փաստացի շեղումը կազմել է 5.1 լ: Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը շուրջ 30%-ի չափով իրականացրել է հեղուկացված գազի թերլիցքավորում:

Արդյունքում՝ Հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 673-Ա որոշմամբ ընկերության նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց՝ նշանակելով 24 799 000 ՀՀ դրամի չափով տուգանք: