Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

«Արմավիա» ավիաընկերությունը հուլիսի 2-ից վերսկսում է չվերթ իրականացնել դեպի Հալեպ

28.06.2012, 12:58
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հուլիսի 2-ից վերսկսում է դեպի Հալեպ իրականացվող կանոնավոր չվերթերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
«Արմավիա» ավիաընկերությունը հուլիսի 2-ից վերսկսում է չվերթ իրականացնել դեպի Հալեպ
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հուլիսի 2-ից վերսկսում է դեպի Հալեպ իրականացվող կանոնավոր չվերթերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

«Արմավիա» ընկերության այս չվերթը կիրականացվի շաբաթական մեկ անգամ՝ երկուշաբթի օրերը»,- ասաց նա:
Ամառվա ընթացքում գործում են արդեն Երևան-Միլան-Երևան, Երևան-Բիրմինհեմ-Երևան, Երևան-Ամրիտսար-Երևան չվերթերը:
Բացի այդ, վերսկսել են Երևան-Հռոմ-Երևան (ամեն երեքշաբթի), Երևան-Վենետիկ-Երևան (կիրակի), Երևան-Բարսելոնա-Երևան (2012 թվականի հունիսի 24-ից սկսած՝ ամեն կիրակի), Երևան-Լիոն-Երևան (2012 թվականի մայիսի 6-ից սկսած՝ ամեն կիրակի), Երևան-Փարիզ-Երևան (ամեն երկուշաբթի (գործել է մշտապես), հուլիսի 1-ից ամեն երկուշաբթի և ուրբաթ), Երևան-Մարսել-Երևան (մայիսի 12-ից՝ ամեն շաբաթ օր, հուլիսի 4-ից՝ չորեքշաբթի), Երևան-Լարնակա-Երևան (ամեն հինգշաբթի):

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային չափանիշներին: Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր:--0-