ԵՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հունվար–օգոստոսին մոտեցել է 2,8մլրդ դոլարի. Քերոբյան
03.11.2022,
12:59
ԵՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա 8 ամսում կազմել է մոտ 2,8մլրդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԵՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա 8 ամսում կազմել է մոտ 2,8մլրդ դոլար, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ԱԺ–ում։
Նրա խոսքով, ԵՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 74,1%–ով` կազմելով 2.778մլրդ դոլար։
«Արտահանումը կազմել է 1,1մլրդ դոլար, ինչը կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ներկրումը կազմելէ 1,67մլրդ դոլար, աճը կազմել է 57,7%», – ասաց նա։
Քերոբյանը փաստեց, որ ապրանքաշրջանառության մեծ մասը բաժին է հասել Ռուսաստանին` 2,642մլրդ դոլար, ինչը 71,7% –ով ավել է նախորդ տարվա համեմատ։
«Միաժամանակ արտահանումը կրկնակի ավելացել է, ներկրումը` 55,3%–ով», – տեղեկացրեց Քերոբյանը։–0–