Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանն այս տարի 6300 տոննա ծիրան է արտահանել

03.07.2012, 18:09
Հայաստանը 2012թ. արդեն 6300 տոննա ծիրան է արտահանել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2012թ. արդեն 6300 տոննա ծիրան է արտահանել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 

Ըստ գերատեսչության տվյալների՝ ծիրանի արտահանման ծավալը հունիսի վերջի դրությամբ գրեթե կրկնակի գերազանցել է անցյալ տարվա նույն ցուցանիշը:

«Նաև պահեստներում հավաքվել է մոտ 3 հազ. տոննա, որը ևս պետք է արտահանվի»,- ասել է Կարապետյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ: 

Նախարարն ընդգծել է, որ Հյաստանում ծիրանի բերքը և արտահանման ծավալները այս տարի զգալիորեն կգերազանցեն անցյալ տարվա ցուցանիշները, երբ արտահանվել է 7300 տոննա ծիրան, իսկ բերքը 48200 տոննա էր:

Հայկական ծիրանի արտահանման հիմնական երկրներն են Ռուսաստանը, Վրաստանը և Ուկրաինան:

Ըստ գյուղնախարարության տվյալների՝ բացի ծիրանից, այս տարի արտահանվել է նաև ավելի քան 391 տոննա կեռաս, 2,15 տոննա սալոր և գրեթե 848 տոննա խաղող: --0--