Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայ մաքսավորները դեպի Կանադա մոտ 8 կգ թմրանյութի տեղափոխման փորձ են կանխել

03.12.2013, 19:05
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք են բացահայտել, հաղորդում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը` հղում անելով ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանին։
Հայ մաքսավորները դեպի Կանադա մոտ 8 կգ թմրանյութի տեղափոխման փորձ են կանխել
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք են բացահայտել, հաղորդում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը` հղում անելով ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանին։

«Իրացնելով օպերատիվ տվյալները` «Զվարթնոց»  օդանավակայանի բեռնային համալիրում կանխվել է շուրջ 8 կգ թմրանյութի արտահանման փորձ: Իրանի մի քաղաքացի փոստային ծանրոցի միջոցով փորձ է կատարել ավելի քան 5,5կգ թմրանյութ ուղարկել Կանադա: Ունենալով կասկածներ դեպքի շարունակելի լինելու վերաբերյալ` մի քանի օր անց Ազգային անվտանգության  ծառայության աշխատակիցների հետ համատեղ կանխեցինք նույն քաղաքացու կողմից  ևս 3կգ թմրանյութի արտահանման փորձը», – ասել է Գուրողլյանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղիղ 2 տարի առաջ վարչության կողմից ավելի քան 11 կիլոգրամ թմրանյութի ներկրման փորձ էր կանխվել Մեղրիի մաքսակետում (hայ–իրանական սահման)։

Հանցավոր մտադրություններն իրականացնելու համար մաքսանենգները դիմում են բազմաթիվ հնարքների։

«Օրինակ` վերջերս վարչությունը սնդիկի ապօրինի ներկրման բավականին ուշագրավ դեպք է արձանագրել Մեղրիի մաքսակետում: Իրանի մի քաղաքացի, փորձելով շրջանցել մաքսային հսկողությունը, շուրջ 570 գրամ սնդիկը նետել էր աղբամանի մեջ` հուսալով, որ աննկատ կմնա և աղբահանությունից հետո կվերցնի այն: Սակայն մաքսանենգության փորձը հաջողվել է հայտնաբերել ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–