Ավինյանը նշել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգացանցերի միավորման ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգացանցերի միավորումը ցանկության դեպքում կարելի է ավարտի հասցնել 2-3 տարվա ընթացքում:
Ավինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի գծով միջոցառումների:
«Մենք հիմա բարձրվոլտ ցանցեր ենք կառուցում և Վրաստանի, և Իրանի հետ: Ամբողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ մենք, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանն համաժամանակյա աշխատենք ցանցում: Այդ համագործակցությունը շատ կարևոր է: Հիմա մենք ուզում ենք կառուցել համակարգ, որը թույլ կտա սինխրոն աշխատել Ռուսաստանի հետ, կամ կոնվերտացնել հաճախությունը, որպեսզի մենք կարողանանք կապված լինենք», - ասել է Ավինյանը РИА Новости-ին:
Ըստ նրա, ցանցերի միավորման իմաստն է «ունենալ մեկ գլոբալ շուկա և գլոբալ էներգետիկ ենթակառուցվածք»:
«Եթե մենք աշխատենք ինտենսիվորեն, երկու-երեք տարուց դա իրականություն կդառնա», - նշեց նա` պատասխանելով հարցին, թե ոնց կարող է ցանցերի միավորումն իրականություն դառնա:
2015 թ.-ի դեկտեմբերին Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը ստարոգրել են քառակողմ հուշագիր, որը նախատեսում է էլեկտրաէներգիայի, անվտանգության և հուսալիության փոխադարձ հոսքերի կառավարման բարձրացմանը: Այդ հուշագրի շրջանակում նախատեսված է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են Հուսիս-Հարավ էլեկտրաէներգիայի միջանցքի ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա աշխատել ԵՏՄ և ԵՄ-ի էներգահամակարգերի հետ: -0-