Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Այսօրվա դրությամբ ավելի քան 27 տոննա միրգ և բանջարեղեն է արտահանվել Հայաստանից. գյուղնախարարություն

22.06.2015, 18:32
Տարեսկզբից մինչև հունիսի 22–ը Հայաստանից արտահանվել է շուրջ  27. 3 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, հայտնում է հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը։
Այսօրվա դրությամբ ավելի քան 27 տոննա միրգ և բանջարեղեն է արտահանվել  Հայաստանից. գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/.  Տարեսկզբից մինչև հունիսի 22–ը Հայաստանից արտահանվել է շուրջ  27. 3 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, հայտնում է հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում միրգ–բանջարեղենի արտահանումը կազմել էր 24.146 տոննա։

Մասնավորապես, տարեսկզբից Հայաստանից արտահանվել է 2708 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 982 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց, 9053 տոննա կաղամբ` նախորդ ամբողջ տարվա 3004 տոննայի դիմաց, 895 տոննա լոլիկ` նախորդ ամբողջ տարվա 219 տոննայի դիմաց, 2325 տոննա վարունգ՝ նախորդ ամբողջ տարվա 416 տոննայի դիմաց և 146 տոննա դդմիկ՝ նախորդ ամբողջ տարվա 53 տոննայի դիմաց:

Բացի այդ, 2015 թվականի այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 909 տոննա վաղահաս կարտոֆիլ (այս տարվա բերք)` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 485 տոննայի դիմաց, ինչպես նաև 2056 տոննա բողկ ու ճակնդեղ` նախորդ ամբողջ տարվա 1030 տոննայի դիմաց:

Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և Լեհաստան: -0-