Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԵՏՄ–ում մինչև տարեվերջ համաձայնագիր կընդունվի ալկոհոլի և ծխախոտի ակցիզների ներդաշնակեցման մասին

22.10.2015, 22:27
ԵՏՄ երկրների տարածքում մինչև տարեվերջ նախատեսվում է համաձայնագիր ընդունել ալկոհոլի և ծխախոտի ակցիզների ներդաշնակեցման մասին։ Այս մասին Վերոնայում կայացած Եվրասիական համաժողովի ժամանակ տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Սուլեյմենովը, հաղորդում է Եվրասիական հեռահաղորդակցական կենտրոնի թղթակիցը։
ԵՏՄ–ում մինչև տարեվերջ համաձայնագիր կընդունվի ալկոհոլի և ծխախոտի ակցիզների ներդաշնակեցման մասին
 ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ երկրների տարածքում մինչև տարեվերջ նախատեսվում է համաձայնագիր ընդունել ալկոհոլի և ծխախոտի ակցիզների ներդաշնակեցման մասին։ Այս մասին Վերոնայում կայացած Եվրասիական համաժողովի ժամանակ տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Սուլեյմենովը, հաղորդում է Եվրասիական հեռահաղորդակցական կենտրոնի թղթակիցը։

«Քանի որ ալկոհոլի և ծխախոտի ակցիզները կազմում են վերջնական գնի մինչև 50 տոկոսը, շատ կարևոր է, որպեսզի այդ բաղադրիչը միանման լինի։ Մենք հիմա լուծում ենք այս չափազանց բարդ խնդիրը», – հայտարարել է Սուլեյմենովը, հաղորդում է eurasiancenter.ru կայքը։

Բացի այդ, պատրաստվել է արձանագրություն ԵՏՄ երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման մասին։ Այսինքն, ինչպես պարզաբանել է նախարարը, ԵՏՄ յուրաքանչյուր պետության հարկային մարմինը հնարավորություն կունենա ստանալ լիարժեք տեղեկատվություն մյուս պետությունների իր գործընկերներից։

Համաժողովի ժամանակ Սուլեյմենովը նաև նշել է, որ չափազանց կարևոր է երկխոսություն սկսել ԵՄ–ի և ԵՏՄ–ի միջև։ Հարաբերությունների հաստատումը պետք է նվազեցնի տարատեսակ բյուրոկրատական խոչընդոտները բիզնեսի համար։ «Մենք կարող ենք և պետք է համագործակցենք։ Պետք է մտքեր, փորձ փոխանակենք։ Հեծանիվ հորինելու իմաստ չկա», – նշել է ԵՏՀ նախարարը։–0–