Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԵՏՀ նախարար Կարինե Մինասյան. ԵՏՄ–ն և ՇՀԿ–ն գործակցության լայն հեռանկարներ ունեն

18.06.2015, 17:00
Եվրասիական տնտեսական միությունը և Շանհայի գործակցության կազմակերպությունը գործակցության լայն հնարավորություններ ունեն, ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։
ԵՏՀ նախարար Կարինե Մինասյան. ԵՏՄ–ն և ՇՀԿ–ն գործակցության լայն հեռանկարներ ունեն
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությունը և Շանհայի գործակցության կազմակերպությունը գործակցության լայն հնարավորություններ ունեն, ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։

«ՇՀԿ–ն ԵՏՄ–ի ամենամոտ աշխարհագրական հարևանն է։ Ավելին, Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը երկու ինտեգրացիոն միավորումների մասնակիցներն են, իսկ Բելառուսն ու Հայաստանը ձգտում են ամրապնդել ՇՀԿ–ի հետ իրենց կապերը»,– ասաց նա հինգշաբթի` ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության «ՇՀԿ և Եվրասիական տնտեսական միություն` նոր իրողություններ, նոր հնարավորություններ։ Նախագծային գործակցություն և ֆինանսական մեխանիզմներ» գործարար համաժողովում։  

Խոսելով գործակցության հեռանկարների մասին` Մինասյանը նշեց, որ երկու կազմակերպությունների անդամ–երկրները կքննարկեն բիզնես վարելու պայմաններն ինչպես ՇՀԿ գործընկերների հետ, այնպես էլ ԵՏՄ–ի մասին Պայմանագրի շրջանակում պարտավորությունները հաշվի առնելով։

«Այդպիսով ավելի արդյունավետ կլինի ԵՏՄ անդամ երկրներին դարձնել ՇՀԿ-ի բանակցությունների ակտիվ մասնակիցներ։ Մանավանդ, որ միավորումների բազմաթիվ նպատակներ համընկնում են` ավելի արդյունավետ ենթակառուցվածքի ստեղծում, տրանսպորտի, ներդրումների զարգացում, արգելքների վերացում ապրանքների և ծառայությունների շարժման ճանապարհին, մաքսային ընթացակարգերի արդիականացում, տեխնիկական կարգավորման կանոնների մոտեցում և այլն»,– կարծում է նա։

Ըստ էության, ԵՏՀ նախարարի կարծիքով, խոսքն այն մասին է, որ երկարաժամկետ հեռանկարում ՇՀԿ շրջանակում հնարավոր կլինի իրագործել այն սցենարը, որը ԵՏՄ–ն հույս ունի իրագործել Եվրամիության հետ։

«Այն, որ Ուֆայում ՇՀԿ շրջանակում կքննարկվեն երկու մեծ նախագծերի` Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և Եվրասիական տնտեսական միության զուգակցմամբ կախված հարցեր, ակնհայտ է դարձնում այն, որ ՇՀԿ շրջանակում փոխգործակցությունը հաշվի կառնի երկու նախաձեռնությունների շրջանակի գործընթացները։ Այսպիսով, կձևավորվեն ընդհանուր մոտեցումներ»,– կարծում է Մինասյանը։

Բացի այդ, ըստ նրա, գործակցության միանգամայն նոր ուղղությունը բացում է ԵՏՄ–ի և ՇՀԿ–ի պետությունների թվային տարածքի, այսպես կոչված, թվային տնտեսության զարգացումը։

«Թվային տնտեսության բաժնեմասն անդամ երկրների ՀՆԱ–ում դեռ մեծ չէ, բայց ամեն տարի մի քանի անգամ աճում է, դա տնտեսության արդիականացման և բարձր վարձատրվող աշխատատեղերի տեսանկյունից առավել նշանակալի սեգմենտներից է։ Իսկ ժամանակակից օրակարգում ընդգրկված ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը կարող է նոր ազդակ հաղորդել ԵՏՀ ևւ ՇՀԿ թվային տարածքներում համատեղ նախաձեռնությունների ներկայացմանը»,– վստահ է ԵՏՀ նախարարը։

Սանկտ Պետերբուրգում ՇՀԿ-ի և ԵՏՄ-ի համագործակցությանը նվիրված բիզնես ֆորումին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության, Ռուսաստանի Դաշնության Հեռավոր Արևելքի զարգացման նախարարության, Բաշկորտոստանի Հանրապետության վարչակազմի, Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Պակիստանի առևտրաարդյունաբերական պալատի և ինդուստրիայի, ինչպես նաև ռուսական բիզնես հանրության ներկայացուցիչներ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, այն սկսել է աշխատել 2012 թ.–ի փետրվարի 2–ից։ ԵՏՀ–ում այժմ ներառված են չորս երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան։

Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՄՄ և ՄՏՏ–ի անդամ պետությունների տարածքներում կատարման համար։ 2014 թվականի մայիսի 29–ին ՄՄ–ն և ՄՏՏ–ն պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ -0-