Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԵՏՄ–ն պետք է վերածվի համաշխարհային տնտեսության ուժի նոր կենտրոնի. փորձագետ

18.12.2014, 18:53
ԵՏՄ–ն պետք է վերածվի համաշխարհային տնտեսության և քաղաքականության ուժի նոր կենտրոնի, հինգշաբթի ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը «Եվրասիական ինտեգրման արդիական հարցեր» թեմայով Եվրասիական տնտեսական ակումբի կլոր սեղանի ընթացքում։
ԵՏՄ–ն պետք է վերածվի համաշխարհային տնտեսության ուժի նոր կենտրոնի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ–ն պետք է վերածվի համաշխարհային տնտեսության և քաղաքականության ուժի նոր կենտրոնի, հինգշաբթի ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը «Եվրասիական ինտեգրման արդիական հարցեր» թեմայով Եվրասիական տնտեսական ակումբի կլոր սեղանի ընթացքում։

«Հակված եմ կարծելու, որ ԵՏՄ–ն ոչ թե պարզապես բոլոր, առայժմ, չորս երկրների տնտեսական ազգային և մրցակցային առավելությունների իրագործման ձև է։ Բայց եթե չիրագործվի Միության այդ հավակնոտ, բայց նաև շատ իրական վերափոխումը համաշխարհային տնտեսության և քաղաքականության ուժի կենտրոնի, ապա «իզուր ենք ջանք թափում»։ Դա իրական նպատակ է, և պարտավոր ենք այն համատեղ իրագործել, որովհետև դա այլընտրանք չունի»,– ասաց Մանասերյանը։ 

Ըստ նրա, դինամիկ զարգացող աշխարհում այլ ուղի չի մնում, քան միաբանել ուժերը, չգտնել, բայց վերադարձնել դաշնակիցների, որովհետև դրանք Հայաստանի մոտ քիչ չեն։ 

«Չգիտես ինչու անկախությունից հետո մենք հաճախ գործընկերներ ենք փնտրում Արևմուտքում։ Դա ոչ վատ է, ոչ լավ, բայց պետք չէ մոռանալ հին ընկերներին։ Հենց հին ընկերներն են 21–րդ դարի հաջողության միջուկը։ Դրանք ոչ թե թվացյալ, ոչ թե արհեստական, այլ, նախևառաջ, մշակութային կապերն են։ Մենք ստիպված չենք, մենք շահեր ունենք ԵՏՄ–ի մյուս անդամների հետ, և ես հավատում եմ այդ հաջողությանը»,– ասաց Մանասերյանը։ 

Ըստ նրա, Միության ձևավորման առաջին տարում անհրաժեշտ է շատ մանրակրկիտ աշխատանք կատարել, օգնել ԵՏՄ–ի երկրների քաղաքական առաջնորդներին հավասարակշռված որոշումներ կայացնել տնտեսական քաղաքականության և երկրների բոլոր շահերը համատեղելու ուղղությամբ։ 

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսին ստորագրել և արդեն վավերացրել են 2015 թ.–ի հունվարի 1–ից ԵՏՄ–ի ստեղծման պայմանագիրը։ Հոկտեմբերի 10–ին Մինսկում ստորագրվել է ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը մինչև հունվարի 1–ը կվավերացվի ԵՏՄ անդամ երկրների և Հայաստանի խորհրդարաններում։ Մայիսին նաև ստորագրվել է ԵՏՄ–ին Ղրղըզստանի անդամակցության միջոցառումների ծրագիրը։ 

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը դեկտեմբերի 18–ին լիագումար նիստի ժամանակ հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միացման 2014թ.–ի մայիսի 29–ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին։

Եվրասիական տնտեսական ակումբի «Եվրասիական ինտեգրման արդիական հարցեր» թեմայով կլոր սեղանը կազմակերպել են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպությունը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը։ -0-