Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի քաղաքացիների կեսից մի փոքր ավելին կողմ է ԵՏՄ-ի անդամակցությանը. ԵԶԲ

19.10.2015, 15:37
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ է երկրի քաղաքացիների 56%-ը, տվյալ ցուցանիշն 8 տ.կ.-ով ցածր է, քան 2014 թվականին: Այսպիսի տվյալներ են բերվում «ԵԶԲ ինտեգրացիոն բարոմետր 2015» զեկույցում:
Հայաստանի քաղաքացիների կեսից մի փոքր ավելին կողմ է ԵՏՄ-ի անդամակցությանը. ԵԶԲ
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ է երկրի քաղաքացիների 56%-ը, տվյալ ցուցանիշն 8 տ.կ.-ով ցածր է, քան 2014 թվականին: Այսպիսի տվյալներ են բերվում «ԵԶԲ ինտեգրացիոն բարոմետր 2015» զեկույցում:

«ԵԶԲ ինտեգրացիոն բարոմետր 2015» զեկույցը ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը (ԵԶԲ ԻՀԿ): Այս տարի հետազոտության մասնակցել է ավելի քան 11 հազար քաղաքացի տարածաշրջանի ինը երկրներից` Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուկրաինայից:

Հետազոտության չորրորդ ալիքի արդյունքները ցույց են տվել, որ ԵՏՄ-ի մասնակցության օժանդակության մակարդակը Ռուսաստանի և Ղազախստանի բնակիչների թվում կազմում է, համապատասխանաբար, 78 և 80 տոկոս:

Բելառուսի քաղաքացիները ԵՏՄ-ի մասնակցության ավելի ցածր գնահատականներ են տալիս`60 տոկոս, ինչը, ինչպես և Հայաստանում, 8 տ.կ.-ով ցածր է, քան 2014 թվականին:

Ղրղըզստանում արձանագրվել է եվրասիական ինտեգրման հասարակական օժանդակության ամենաբարձր մակարդակը`86 տոկոս:

«Առայժմ ԵՏՄ անդամ չհանդսացող երկրների շրջանում միավորմանը միանալու հեռանկարների հասարակական օժանդակության առավել բարձր ցուցանիշները բնորոշ են Ղազախստանի համար: Այս փաստը մատնանշում է Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի հետ ԵՏՄ ինտեգրացիոն փոխգործակցության հետագա գերակա զարգացման նպատակահարմարությունն ու պահանջված լինելն է, որտեղ 2014 թվականին բնակչության 68 տոկոսը ցանկանում է իր երկիրը տեսնել Մաքսային միությունում»,- նշում են զեկույցի հեղինակները:

2015 թվականի հարցման շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի բնակիչներին տրվում է ԵՏՄ շրջանակում որոշ ընդհանուր ինստիտուտների` միասնական արժույթի, ընդհանուր օրենքների, ընդհանուր բանակի և կառավարման ընդհանուր մարմնի ստեղծման մասին հարց: Վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՏՄ բոլոր չորս անդամ երկրներում բացակայում է այս հարցերում քաղաքացիների միասնական դիրքորոշումը:

«Որպես բացառություն կարելի է նշել Հայաստանը, որտեղ քաղաքացիների 55 տոկոսը կողմ են հանդես եկել միասնական արժույթի ստեղծմանը: Մեկ այլ բացառություն էլ Բելառուսում և Ռուսաստանում ընդհանուր բանակի նկատմամբ վերաբերմունքն է, որտեղ բնակչության մեծ մասը, համապատասխանաբար, 57%-ը և 53%-ը դեմ են արտահայտվել»,- նշվում է զեկույցում:

«ԵԶԲ ինտեգրացիոն բարոմետր» չորրորդ ալիքի արդյունքները հաստատել են նաև բնակչության ինտեգրացիոն կողմնորոշումների վաղուց նշված տարիքային տարբերությունը: ԱՊՀ գրեթե բոլոր երկրների երիտասարդությունը նկատելիորեն ավելի հազվադեպ է ընտրում «եվրասիական վեկտորն» իր տնտեսական և մշակութային նախընտրություններում, քան ավելի մեծահասակ բնակչությունը: Հատկապես մեծ է միջտարիքային տարբերությունը Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում: Բացի այդ, բացահայտվել է, որ մեծ երկրներում (Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա) դիտվում է ինտեգրացիոն նախընտրությունների ներքին տարածքային տարբերություն:

Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի (ԵԶԲ ԻՀԿ) և «Եվրասիական մոնիտոր» միջազգային հետազոտական գործակալության հետ համատեղ իրականացվող «ԵԶԲ ինտեգրացիոն բարոմետր» -ը գործում է 2012 թվականից: Հետազոտության նպատակը հետխորհրդային տարածքի (ԱՊՀ երկրների և Վրաստանի բնակչությունը) բնակչության ինտեգրաիոն նախընտրությունների ուսումնասիրությունն է: Այս զեկույցը ներկայացնում է չորրորդ ալիքի ուսումնասիրության արդյունքները:

ԵԶԲ-ն 2006 թվականի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի հիմնած միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի նպատակն անդամ երկրների շուկայական էկոնոմիկային և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, դրանց կայուն տնտեսական աճին օժանդակելն է: Բանկի անդամ պետություններն են` Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը: -0-