Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայազգի տնտեսագետ Աճեմօղլուն Տնտեսագիտության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի

14.10.2024, 15:02
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներից մեկը Տարոն Աճեմօղլուն է
Հայազգի տնտեսագետ Աճեմօղլուն Տնտեսագիտության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, որը պաշտոնապես կոչվում է Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակ, շնորհվել է ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Չիկագոյի համալսարանից Ջեյմս Ա. Ռոբինսոնին՝ «ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունների համար»։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։

Նշվում է, որ տնտեսագետներն օգնել են հասկանալ տարբեր ազգերի միջև բարգավաճման տարբերությունները և ցույց են տվել հասարակական ինստիտուտների կարևորությունը երկրի բարգավաճման համար:

«Օրենքի գերակայություն վատ փորձ ունեցող հասարակությունները և բնակչությանը շահագործող ինստիտուտները չեն հանգեցնում աճի կամ փոփոխության դեպի լավը: Դափնեկիրների հետազոտությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու», - գրված է հաղորդագրության մեջ։

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ բացատրում են, թե ինչու նախկին գաղութները, որ ժամանակին հարուստ էին, հիմա աղքատ են դարձել և հակառակը։ 

Տարոն Աճեմօղլուն հայկական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ է, որը ծնվել է 1967 թվականին Թուրքիայում։ 

Նոբելյան շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 11-ին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությանը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու գործում ցուցաբերած ջանքերի համար: