Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Փոխվարչապետ ԵՏՄ–Իրան առևտրային համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ

17.05.2018, 13:10
Նախօրեին Աստանայում ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում է ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծում։
Փոխվարչապետ ԵՏՄ–Իրան առևտրային համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նախօրեին Աստանայում ստորագրվել է համաձայնագիր, որը նախատեսում է ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծում։ Բանակցությունների արդյունքում, որոնք ընթացել են 2016 թ.–ից, պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք հաստատված ապրանքների համար ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև փոխադարձ առևտրի ներկրման մաքսային տուրքերի նվազեցման մասին երեք տարի ժամկետով։

«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։ Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները»,– գրել է Ավինյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար։

ՀՀ կառավարության պատվիրակությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, նախօրեին մեկնել է Աստանա ԵՏՄ անդամ–երկրների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Հանդիպման շրջանակում նախատեսվում է իրականացնել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկումներ։

ԵՏՄ–ի և Իրանի միջև կգործարկվի ազատ առևտրի գոտի, որը նախատեսում է ապրանքների բավականին լայն տեսականու համար ներկրման մաքսային տուրքի նվազեցում կամ զրոյացում։ Չինաստանի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ լայնաֆորմատ և ոլորտային համագործակցության շուրջ։–0–