Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Տիգրան Սարգսյանն Աստանայում Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է համագործակցության հարցեր

25.02.2016, 14:37
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հնգշաբթի հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, հաղորդում է ԵՏՄ լրատվական ծառայությունը:
 Տիգրան Սարգսյանն Աստանայում Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հնգշաբթի հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, հաղորդում է ԵՏՄ լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ-ի զարգացման ընթացիկ հարցեր,   ինչպես նաև` համաշխարհային շուկաներում ներկա իրողություններով պայմանավորված` ԵՏՄ անդամ երկրերի և երրորդ երկրների միջև համագործակցության ընդհանուր ռազմավարությանն առնչվող  հիմնահարցեր:

Նուրսուլթան Նազարբաևն ընդգծել է, որ Տիգրան Սարգսյանի նախագահությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում համընկել է համաշխարհային տնտեսության  մեջ արձանագրված բարդ իրողություններին ու պայմաններին, որոնց առկայության պայմաններում դժվար է գտնել աճի համար  նոր կետեր:

«Այսուհանդերձ, բոլոր այդ դժվարությունները որևէ կերպ չեն առնչվում ԵՏՄ աշխատանքներին, և որևէ կասկած չունեմ ինտեգրացիոն մեր միավորման վերջնարդյունքի օգտակարության առումով:  Հատկապես, եթե նկատի ունենանք, որ այսօր բազմաթիվ երկրներ ԵՏՄ մտնելու և մեզ հետ  այս հարթակում ազատ առևտրի մեջ մտնելու  ցանկություն են հայտնել»,-ասել Ղազախստանի նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ ճգնաժամերը ժամանակավոր երևույթներ են, մինչդեռ ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր ներուժը` մնայուն:

Նուրսուլթան Նազարբաևի խոսքով` ԵՏՄ-ի հետ ինտեգրացիան ենթադրում է ինչպես հնարավորությունների, այնպես էլ  դրա զարգացման համար արված  ներդրումը:

Տիգրան Սարգսյանն, իր հերթին,  նշել է, որ  Ղազախստանի նախագահի` ԵՏՄ զարգացման  ընդհանուր  տեսլականն ու դիրքորոշումը, սկզբունքային նշանակություն ունի, քանի որ հատկապես Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն ու գաղափարներն են ընկած միասնական եվրասիական տարածք ստեղծելու հիմքում:

Տիգրան Սարգսյանը  համոզվածություն է հայտնել, որ այս կառույցում Ղազախստանի նախագահության ժամանակ ԵՏՄ-ին ինտեգրացիոն գործընթացներին կտրվի զարգացման նոր խթան:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը տեղեկացրել է, որ ԵՏՄ Կոլեգիային հանձնարարվել է ուսումնասիրել Ղազախստանի նախագահի` անդամ երկրների ղեկավարներին արված ուղերձը:

Իսկ դրանում առկա առաջարկների համար կազմվել է համապատասխան ծրագիր:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, այն սկսել է գործել 2012 թ.–ի փետրվարի 2–ից։ ԵՏՀ–ում այժմ ներառված են հինգ երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան և Ռուսաստան։

Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում կատարման համար։ -0-