Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԵՏՄ գործունեության մեկնարկը խթան կդառնա Հայաստանի և ՌԴ տնտեսությունների արդիականացման համար

26.06.2015, 15:49
ԵՏՄ գործունեության մեկնարկը խթան կդառնա Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների արդիականացման և երկու երկրների մրցունակության բարձրացման համար, ուրբաթ ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
ԵՏՄ գործունեության մեկնարկը խթան կդառնա Հայաստանի և ՌԴ տնտեսությունների արդիականացման համար
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ գործունեության մեկնարկը խթան կդառնա Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների արդիականացման և երկու երկրների մրցունակության բարձրացման համար, ուրբաթ ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Հայաստանի միացումը ԵՏՄ–ին հիմք է ստեղծել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման համար։ Մենք վստահ ենք, որ ԵՏՄ գործունեության մեկնարկը խթան կդառնա տնտեսությունների արդիականացման և մեր երկու երկրների մրցունակության բարձրացման համար»,– ասաց Աբրահամյանն Աբովյան քաղաքում կայացած Տնտեսական գործակցության ռուս–հայկական միջկառավարական հանձնաժողովի 16–րդ նիստում։

Ըստ նրա`    Երևանն ակնկալում է, որ մոտ ապագայում էապես կփոխվեն երկկողմ առևտրի, ներդրումների ցուցանիշները, ինչպես նաև Հայաստանի բնակչության զբաղվածության և իրական եկամուտների ցուցանիշները։

Տվյալ համատեքստում նա ընդգծեց, որ այդ ամենն իրականացնելու համար կողմերն ունեն անհրաժեշտ բոլոր իրավական և կազմակերպչական մեխանիզմները։

«Մեր երկրները սերտ համագործակցում են առանցքային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և հաղորդակցությունները, հանքաքարի և գյուղմթերքի վերամշակումը։ Ձևավորվել է համատեղ գիտատեխնիկական կառույց, ինչը թույլ է տալիս ակտիվ զարգացնել տնտեսական գործակցության նորարարական տարրը»,– ավելացրեց նա։

Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի ծրագիրը, ընդհանուր առմամբ, հաջող է իրագործվել։

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ էներգետիկայի և ատոմային անվտանգության ոլորտում համատեղ աշխատանքի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը միջկառավարական համաձայնագրի ստորագրումն էր, որը կանոնակարգում է Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցերը»,– ասաց նա։

Նա ընդգծեց, որ հայ–ռուսական տնտեսական գործակցության զարգացման հիմքում նաև Հայաստանի մարզերի և ՌԴ–ի միջև կապերի աշխուժացումն է։ Այդ համատեքստում նա կարևորեց հայ–ռուսական միջտարածաշրջանային բիզնես–ֆորումներն` ավելացնելով, որ մտադրություն կա էլ ավելի ակտիվացնել գործակցության այս ոլորտը։

Այդ կապակցությամբ նա հայտնեց, որ արդեն ավարտվել են Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման իրավական ձևակերպման հետ կապված աշխատանքները։ Համալսարանն այս տարի կընդունի առաջին ուսանողներին։

Տնտեսական գործակցության ռուս–հայկական միջկառավարական հանձնաժողովի 16–րդ նիստի արդյունքներով ստորագրվել է նիստի արձանագրություն։ Ստորագրություններ են դրել հայ համանախագահ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ–ից համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ–ի անդամներ են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը, շուտով կմիանա նաև Ղրղըզստանը։

Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՄՄ և ՄՏՏ–ի անդամ պետությունների տարածքներում կատարման համար։ 2014 թվականի մայիսի 29–ին ՄՄ–ն և ՄՏՏ–ն պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ -0-