Բիզնեսի կոռումպացված և օլիգարխիկ բնույթը խանգարում են Հայաստանի մուտքին ԵՏՄ շուկա. Մակարյան
18.06.2015,
19:29
Բիզնեսի կոռումպացված և օլիգարխիկ բնույթը կարևորագույն գործոններից են, որոնք խոչընդոտում են Հայաստանի մուտքին ԵՏՄ շուկա, «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Բիզնեսի կոռումպացված և օլիգարխիկ բնույթը կարևորագույն գործոններից են, որոնք խոչընդոտում են Հայաստանի մուտքին ԵՏՄ շուկա, «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Կոռումպացված գործարարներն իրացնում են իրենց ապրանքներն այստեղ` Հայաստանում և լրացուցիչ եկամուտ ստանում, նրանք որոշում են բոլոր հարցերն իրենց մեթոդներով։ Եվ, իհարկե, այդ գործարարները ոչ մի դեպքում չեն որոշի դուրս գալ արտաքին շուկաներ, որտեղ նրանց համար կան որոշակի ռիսկեր, որտեղ պետք է ավելի գրագետ լինել, պատկերացում ունենալ մենեջմենթի մասին, և որտեղ նրանց մեթոդներն ուղղակի չեն աշխատի»,– ասել է նա։
Նա մեկնաբանել է նաև հնչած հայտարարությունն այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ Հայաստանը կդառնա 170-միլիոնանոց շուկայի մասը։
«Նշեմ, որ միության մեջ Ղրղըզստանի մտնելով այդ շուկան կավելանա ևս 6 միլիոնով։ Իհարկե, այդ հսկայական շուկան իր պոտենցիալով կա, այն գոյություն ունի, բայց դա քիչ է, եթե չեն ձեռնարկվում անհրաժեշտ քայլեր ավելի ակտիվ, աշխույժ առևտրի համար»,– նշել է նա։
«Շուկա ունենալը մի բան է, իսկ դա օգտագործելը` բոլորովին այլ բան»,– ասել է Մակարյանը` հավելելով, որ չպետք է մոռանալ այն մասին, որ բոլոր այդ շուկաները հասանելի են եղել նաև մինչև Հայաստանի` ԵՏՄ անդամ դառնալը, և հայկական օրենսդրությունը չի խանգարել այդ երկրների հետ ազատ առևտրին։
Սակայն, նրա կարծիքով, տարբեր պատճառներով, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, դա տեղի չի ունենում։ «Այսօրվա դրությամբ իրավիճակն այսպիսին է. Բելառուսի ներքին շուկան բավականին մրցունակ է։ Բելառուսական ապրանքների որակը բավականին բարձր է, դա նշանակում է, որ ոչ բոլոր ապրանքները կարելի է ներկայացնել նրանց շուկայում։ Ռուսաստանը Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է։ Հայկական ապրանքների մեծ մասը, չհաշված մետաղները, որոնք մատակարարվում են Եվրոպա, առաքվում են ռուսական շուկա. դա կոնյակն է, ոգելից խմիչքները, ոսկերչական իրերը, որոշ սարքեր, պահածոներ և այլն»,– ասել է Մակարյանը։
Ինչ վերաբերում է ղազախական շուկային, ապա, նրա խոսքով, այդ երկրի հետ առևտուրը, մեղմ ասած, լավ չէ, և պատճառները մի քանիսն են։ «Առաջին հերթին, Ղազախստանը աշխարհագրական առումով բավականին հեռու է Հայաստանից, այդ պետության հետ իրականացվում է հիմնականում օդային հաղորդակցություն, ընդ որում` մեծ մասամբ չարտերային։ Այդ ամենը շատ բարդացնում է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը»,– ասել է միության ղեկավարը։
Նա նշել է, որ մյուս կողմից, հայկական ապրանքների մեծ մասը ռուսական շուկա դուրս գալու փոխարեն, մնում են պահեստներում, և դրա մեղքը ռուսական տնտեսությունում առկա բարդություններն են։
«Ինչպես հայտնի է, Ռուսաստանի տնտեսության դրությունն անմիջականորեն ազդում է Հայաստանի վրա` անկախ նրանից` երկիրը ԵՏՄ անդամ է, թե ոչ։ Ռուսաստանը մեր հիմնական գործընկերն է։ Օրինակի համար ասեմ, որ Բելառուսի հետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալները կազմում են 0,8 տոկոս, Ղազախստանի հետ` 0,2 տոկոս, իսկ Ռուսաստանի հետ` 24 տոկոս։ Դա խոսում է այն մասին, որ այդ գործընթացում որոշիչ է հենց Ռուսաստանի դերը»,– նշել է նա։
Մակարյանի խոսքով` իրավիճակի բարելավման համար պետությունը պետք է ակտիվացնի բոլոր լծակները` աջակցելով արտահանմանը։
«Գործարար ոլորտը պետք է ավելի թափանցիկ դառնա, իսկ կոռուպցիայի դեմ պայքարն` ավելի արդյունավետ»,– հավելել է Մակարյանը։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2014թ.–ին կազմել է 1 402 մլն դոլար` 2013թ.–ի համեմատ ավելանալով 3,2 տոկոսով, Բելառուսի հետ` 40,1 մլն դոլար` կրճատվելով մեկ տարում 19 տոկոսով, իսկ Ղազախստանի հետ` 7,5 մլն դոլար (անկումը` 6,5 տոկոս)։ ԵՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2015թ.–ի հունվար–ապրիլին կազմել է 223,9 մլն դոլար։-0-