Ավելի քան 30 երկրներ և միավորումներ շահագգռված են ԵՏՄ-ի հետ տնտեսական հարաբերություններ հաստատմամբ. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 30 երկրներ և միավորումներ շահագգռված են ԵՏՄ-ի հետ տնտեսական հարաբերություններ հաստատմամբ, «Վեստիին» տված հարցազրույցում ասաց ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, ԵՏՄ-ն, որպես միություն, գրավիչ է, և այդ մասին են վկայում Սոչիում տեղի ունեցած Ռուսաստան-АСЕАН գագաթնաժողի արդյունքները:
«Մի շարք երկրներ մեզ հետ համագործակցելու ցանկություն են հայտնել: Տեղեկացնում եմ ձեզ, որ մենք արդեն հուշագիր ենք ստորագրել Սինգապուրի, Կամբոջայի հետ, Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել, մեզ մոտ աշխատում են համատեղ բանակցային խմբեր Հնդկաստանի, Եգիպտոսի, Իսրայելի հետ, և շուտով նոր փաստաթղթեր կպատրաստվեն` ուղղված նոր առևտրատնտեսական հարաբերությունների ստեղծմանը գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են նմանատիպ կապերի հաստատմամբ», - ասել է Սարգսյանը:
Նա ավելացրել է, որ առաջնահերթ ուղղությունը Չինաստանն է: «Գաղտնի չէ, որ Չինաստանը հետաքրքրված է իր համաշխարհային նախագծերի առաջխաղացմամբ։ Հատկապես, դա վերաբերում է «Մետաքսե ուղու» նախագծին, որը ներառում է տրանսպորտային, ֆինանսական, թվային ենթակառուցվածքներ: Այսինքն, այն բարենպաստ պայմաններ է ստեղծում չինական շահերի առաջխաղացման համար», - ասել է կոլեգիայի նախագահը:
Նա ավելացրել է, որ ԵՏՄ-ն իր հերթին առաջարկում է լծորդման ծրագիր, որը նախատեսում է ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը ՉԺՀ-ի հետ, այլ միաժամանակ, այդ գործընթացի օրենսդրական աջակցման հարցերի քննարկումը:
«Չինաստանում առկա են մեծ թվով սահմանափակումներ, լիմիտներ, նորմատիվ ակտեր, որոնք շատ դժվար է հաղթահարել, և մենք պետք է օգտվենք բանակցային գործընթացի հնարավորությունից, գործարկենք մեր բիզնեսը` չինական շուկա դուրս գալու համար հնարավորինս առավելություններ, արտոնյալ պայմաններ ստանալու նպատակով», - ասել է Սարգսյանը:
Նա նաև հայտարարել է Եվրամիության հետ նորմալ հարաբերությունների հաստատմամբ շահագրգռվածության մասին: Սարգսյանի խոսքով, նմանատիպ հետաքրքրություն են ցուցաբերում նաև եվրոպական գործարարները: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովին հավաքվել էին տրանսազգային ընկերությունների ներկայացուցիչները:
«Նրանք ցանկանում են մեզ հետ հանդիպել, բանակցություններ վարել մեր ընդհանուր շուկայի, գործող նորմատիվների, տեխնիկական կանոնակարգերի շուրջ` ցանկանալով հարաբերություններ կառուցել արդեն այսօրվանից, քանի որ եթե մենք ավարտենք նորմատիվների, կարգավորող փաստաթղթերի ձևավորումը, դրանք փոխելն արդեն դժվար կլինի», - ասել է Սարգսյանը` ավելացնելով, որ համագործակցությունը պատասխանում է ԵՏՄ-Եվրամիություն բիզնեսհանրության հետաքրքրություններին: -0-