Հայաստանն արտահանել է 49 տոննա ծիրան և մոտ 330 տոննա կեռաս
19.06.2014,
17:25
Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և Շվեյցարիա է արտահանվել 49.0 տոննա ծիրան, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և Շվեյցարիա է արտահանվել 49.0 տոննա ծիրան, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ 329.49 տոննա կեռաս է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն և Վրաստանի Հանրապետություն:
Ըստ գյուղնախարարության կանխատեսման` Հայաստանում 2014թ. ծիրանի բերքը կկազմի մոտ 8 հազար տոննա` 2013թ. 86 հազար տոննայի դիմաց։ Բերքատվության նման անկումը պայմանավորված է մարտի 30-ին երկրի ողջ տարածքում արձանագրված սառնամանիքով և ձյան տեղումներով։ --0--