Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Deloitte & Touche-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման իր եզրակացությունն է ներկայացրել

30.09.2015, 21:55
Deloitte & Touche ընկերությունը ներկայացրել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2015-2016թթ.–ներին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշման հիմնավորվածության վերաբերյալ ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները` կարգավորիչի տվյալ որոշումն անվանելով հիմնավորված։
Deloitte & Touche-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման իր եզրակացությունն է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Deloitte & Touche ընկերությունը ներկայացրել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2015-2016թթ.–ներին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշման հիմնավորվածության վերաբերյալ ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները` կարգավորիչի տվյալ որոշումն անվանելով հիմնավորված։

Էլեկտրաէներգիայի հերթական աճը Հայաստանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց։ Հասարակությունը պահանջում էր ՀԾԿՀ որոշման չեղյալ հայտարարումը` սակագնի աճի պատասխանատվությունը դնելով ՀԷՑ–ի` հանրապետության էլեկտրաէներգիայի մենաշնորհային մատակարարի վրա։ Ընկերության ղեկավարության հասցեին հնչեցին հափշտակումների և կոռուպցիայի, ինչպես նաև չհիմնավորված ծախսերի վերաբերյալ մեղադրանքներ։

Հաշվի առնելով իրավիճակը` Հայաստանի նախագահը կարգադրեց անցկացնել ՀԾԿՀ–ի որոշումների անկախ փորձաքննություն` զուգահեռաբար սուբսիդավորելով բնակչության համար բարձրացված սակագինը մինչև աուդիտորների վերջնական որոշումը։
Այդ խնդրի լուծման համար մրցութային կարգով ընտրվել է Deloitte & Touche ընկերությունը։
Տվյալ փուլում ընկերությունն անցկացրել է 2015-2016 թվականներին ընկերության սակագնային քաղաքականության շրջանակում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումների ուսումնասիրություն։

Deloitte & Touche–ի զեկույցում նշվում է, որ վերջին 15 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի վերջնական սպառողի համար բարձրացել է չորս անգամ` 2009 թվականին 24%–ով, այնուհետև երեք անգամ 2013-2015 թվականներին։ Ընդ որում` սակագնի համախառն հավելաճը (70%) վերջին երեք տարիներին չորս անգամ գերազանցել է գնաճը, ինչը, սակայն, բարդություններ չի առաջացնում։
 «Ակնհայտ է, որ ՀԷՑ–ի ուղղակի ծախսերը  դիտարկվող որևէ ժամանակահատվածում չէին կարող հանգեցնել վերջնական սակագնի նման թռիչքային ցուցանիշի», – նշվում է զեկույցում։

Խորհրդատվական ընկերությունը հայտնաբերել է նաև, որ վերջին երկու տարիներին սակագնի բարձրացումը գրեթե հավասար կերպով պայմանավորված էր երկու գործոններով` գնվող էներգիայի թանկացմամբ և չստացված սակագնային մարժայի փախհատուցմամբ երկրում պլանային և փաստացի մշակման կառուցվածքի միջև անհամապատասխանության պատճառով։

Բացի այդ, ինչպես նշել են Deloitte & Touche–ի փորձագետները, վերջին երեք տարիներին շուկայի օպերատորի սխալները հանգեցրել են ՀԷԿ–ում էժան էներգիայի արտադրության կանխատեսվող ծավալների աճին անոմալ 2009-2012 թվականներից հետո ջրայնության մակարդակի նվազեցման ֆոնին։

«Սա ստիպել է ՀԷՑ–ին գնել դուրս մնացած ծավալները Հրազդան ՋԷԿ–ից, որը էներգահամակարգում եզրափակիչ կայանի դեր է կատարում, սակագնով 3-5 անգամ գերազանցող խոշոր ՀԷԿ–երի գինը։ Լրացուցիչ գնումներով նմանատիպ իրավիճակ Հրազդանի ՋԷԿ–ում նկատվել է 2013 թվականին, երբ էժան էներգիայի մեկ այլ արտադրող` Հայկական ԱԷԿ 88 օրով ուշացրել է Երկրորդ էներգաբլոկի վերանորոգման աշխատանքները», – նշվում է հաշվետվության մեջ։

Ընդհանուր առմամբ, փորձագետների գնահատմամբ, 2012-ից 2015 թվականներին շուկայի օպերատորի և ԱԷԿ–ի ձգձգված վերանորոգման և գեներատորի բեռնման սխալ հաշվարկների հետևանքով, Էլեկտրացանցերը 37 մլն դրամով պակաս սակագնային մարժա են ստացել։ 2013 թվականին ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի չստացված միջոցները հավասար չափաբաժիններով առաջիկա երեք տարիների ընթացքում փոխհատուցելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Այս փոխհատուցումը 2013-2014 թվականներին վերջնական սակագնի աճում (6,7 դրամ/կՎտժ) կազմել է 10%, իսկ 2014-2015 թվականներին` 33% 3,1 դրամ/կՎտժ–ից։

ՀԾԿՀ–ի այս  որոշումը 2015-2016 թվականներին ապահովեց սակագնային աճի կեսը, որը կազմել է 5,5 դրամ/կՎտժ, իսկ փոխհատուցման ընդհանուր չափը գրեթե ամբողջությամբ կփակի ՀԷՑ–ի պարտքը գեներատորի առջև։

«Անհրաժեշտ է նշել, որ կարգավորիչը բոլոր հնարավորություններն ունի 2016-2017 թվականներին սակագնի աճը կանխելու համար։ Դրա համար բավական է ԱԷԿ–ի վերանորոգման ծրագիրը բաշխել երկու սակագնային տարվա միջև և ավելացնել «Հրազդան-5» բլոկի բեռնումը», – նշում են փորձագետները։

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվում է զեկույցում, երկարաժամկետ հեռանկարում իրավիճակի կայունացման համար կարգավորիչին անհրաժեշտ է գործող ակտիվների հարցում որոշել ծախսերի տնտեսման ներքին պահուստները, իսկ պետական իշխանության համապատասխան մարմիններին` հստակ հասկանալ ոլորտի զարգացման առաջնային խնդիրները, հատկապես նոր հզորությունների կառուցման մասով։

Փորձագետները նշում են նաև, որ եթե կարգավորողը փոխհատուցեր ՀԷՑ- ի` գնման լրացուցիչ ծախսերի միայն մեկ երրորդ մասը (այդ պահին գործող մեթոդաբանության համաձայն), դա թույլ կտար սակագինը պահել 33,9 դրամ/կՎտժ մակարդակում։ Սակայն նման որոշումը Հայաստանի էներգահամակարգը կկանգնեցներ ֆինանսական ճգնաժամի եզրին, քանի որ հսկայական վարկերի առկայության դեպքում 2015 թվականի վերջին Էլեկտրացանցերը ստիպված կլինեին դեֆոլտ հայտարարել:
Ավելին, փորձագետների խոսքերով, երկրի խոշորագույն մասնավոր ընկերության (8 հազար աշխատակից)  ֆինանսական խնդիրները անխուսափելիորեն կվերածվեին աշխատավարձի ուշացման, ինչը կարող էր լրացուցիչ ազդակ հանդիսանալ սոցիալական պայթյունի համար։

«Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր շուկայի Оպերատորի ակնկալիքների և հզորությունների բեռնման անհամապատասխանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում սպառնալիք կառաջացներ երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված», - նշվում է զեկույցում: -0-