ԵՏՄ–ին անդամակցելը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունն ու տնտեսական զարգացումը
10.12.2014,
17:39
ԵՏՄ–ին անդամակցելը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունն ու տնտեսական զարգացումը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ԱԺ Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ին անդամակցելը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունն ու տնտեսական զարգացումը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ԱԺ Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը։
ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին կայացած նիստի ընթացքում վավերացրել է ԵՏՄ–ին երկրի անդամակցության պայմանագիրը։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։
«Ակնհայտ է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին դարակազմիկ իրադարձություն է և երկրի արտաքին քաղաքականության գլխավոր իրադարձություններից մեկը»,– ասաց Բաբուխանյանը։
Նա նշեց, որ Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ–ին լրացուցիչ մեծ հնարավորություններ է ստեղծում տնտեսության զարգացման, ինքնիշխանության ամրապնդման, աշխարհաքաղաքականության զարգացման համար, և Հայաստանը պետք է կարողանա առավելագույն չափ օգտվել այդ հնարավորություններից։
Ըստ նրա, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին, հակառակ շատերի կարծիքի, բարձրացնում է հանրապետության ինքնիշխանությունը, այդ թվում` տնտեսական անվտանգության մակարդակի բարձրացման հաշվին։
Միության առավելությունների թվում նա նշեց բոլոր մասնակիցների իրավահավասարությունը, ինչը չկա ոչ ԵՄ–ի երկրների, ոչ Եվրամիության նոր գործընկերների, ոչ էլ, առավել ևս, ասոցացված անդամների թվում։ Բացի այդ, ըստ նրա, ԵՏՄ երկրներն ավելի մոտ են Հայաստանին ինչպես մտածողությամբ, այնպես էլ, այդ թվում` քրիստոնեական արժեհամակարգի համատեքստում։
Ինչ վերաբերում է ԵՏՄ–ի երկրների միջև առկա տարաձայնություններին, ապա, ինչպես կարծում է Բաբուխանյանը, դա միանգամայն բնական է տարբեր պետությունների միությունների համար։
«Նմանատիպ հարցերը բավականի բնական են, ժամանակավոր են, և կարծում եմ, որ շուտով կկարգավորվեն»,– ասաց պատգամավորը։ -0-