Հայաստանը ԵՏՄ չի մտնի առաջիկա օրերին և շաբաթներին. փորձագետ
15.07.2014,
15:04
Հայաստանը չի մտնի Եվրասիական տնտեսական միություն առաջիկա օրերին և շաբաթներին` մի շարք տեխնիկական և քաղաքական պատճառներով, հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի մտնի Եվրասիական տնտեսական միություն առաջիկա օրերին և շաբաթներին` մի շարք տեխնիկական և քաղաքական պատճառներով, հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այնուամենայնիվ, այս բոլոր խնդիրները լուծելի են, իսկ ԵՏՄ երկրների և Հայաստանի միջև գոյություն ունեցող հակասություններն աղետալի չեն: Այժմ ընթանում է դրանց կարգավորման և համաձայնեցման գործընթացը», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը:
Նրա խոսքերով՝ այն պատճառները, որոնցով պայմանավորված` Հայաստանի մուտքը ԵՏՄ մշտապես ձգձգվում է, կարելի է պայմանականորեն կիսել հետևյալ խնդիրների՝ Ճանապարհային քարտեզի իրականացման տեխնիկական խնդիրներ, ԵՏՄ այլ անդամների հետ համաձայնեցման խնդիրներ և Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հակասություններ:
Նրա խոսքերով՝ այժմ ՄՄ-ի և ԵՏՄ-ի որոշումներն ընդունվում են ձայների 2/3-ով, և նման կերպ Բելառուսն ու Ղազախստանը հնարավորություն ունեն ազդել Ռուսաստանի վրա, իսկ Հայաստանի միացումից հետո ուժերի դասավորվածությունը կփոխվի:
Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել:
Հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանն արդեն ամենամոտ ժամանակում կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ:
Օրեր առաջ ԶԼՄ-ներում տարածվել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովի հայտարարությունը, որ Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու մասին պայմանագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2014 թ.-ի հոկտեմբերին Մինսկում կայանալիք ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ:-0-