Տնտեսավարողներին հատկացվող ֆինանսական աջակցության չափը կկազմի մինչև 500 մլն դրամ. Էկոնոմիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./ԱՌԿԱ/. Հայ տնտեսվարողները կարող են ստանալ աջակցություն կառավարությունից, որի շրջանակում առավելագույն ֆինանսավորման չափը կարող է լինել մինչև 500 մլն դրամ: Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով կառավարության կողմից ընդունված առաջին միջոցառումը՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով:
«Առաջին աջակցության գործիքն իր ընդգրկման շրջանակով ամենալայնն է, այն վերաբերում է ՀՀ-ում վերջին 1 տարվա ընթացքում գործող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, անկախ գործունեույթան ոլորտի սահմանփակումներից: Եվ մեկ պայման է միայն նախատեսվում, որ նրանք ունենան վարկային և հարկային բարվոք պատմություն»,- նշել է Էկոնոմիկայի նախարարը:
Նրա խոսքով, բացառություն կկազմեն բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները և ապահովագրական կազմակերպությունները, այսինքն ֆինանսական ոլորտում գործող կազմակերպությունները, որոնք չեն կարող դիմել այս գործիքին օժանդակության համար:
Նախարարը նշել է, որ նշվող կազմակերպությունները կարող են դիմել կառավարության աջակցությունից օգտվելու համար բանկային և վարկային համակարգի միջոցով, որոնք ֆիլտրում են այդ կազմակերպությունների վարկունակությունը:
«Եթե ֆինանսական համակարգը որոշում է, որ կազմակերպությունն իրենց ճիշտ գործընկերն է, այսինքն ունի համագործակցության բավարար փորձ, գնահատում է այդ կազմակերպության կողմից առաջարկվող գործունեությունը որպես ընդունելի ռիսկերի դաշտում, ապա որոշում է այս աջակցության գործիքի շրջանակում առավելագույն ֆինանսավորման չափը, որը կարող է լինել մինչև 500 մլն դրամ (առանձին դեպքերում ՀՀ դրամով, առանձին դեպքերում՝ արտարժույթով)»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով, սա նպատակային ֆինանսավորում է, այսինքն այս եղանակով տրված ֆինանսային աջակցությունը կարող է օգտագործվել, եթե կազմակերպությունն այդ միջոցները վերցնում է, որպեսզի աշխատակիցներին աշխատավարձ վճարի 3 ամիսների համար, այսինքն ամեն աշխատակցի համար ոչ ավելին քան 500 հազ. դրամ:
Նաև օժանդակությունը տրվում է պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումների կատարման, հումքի կամ ներմուծում անելու, սարքերի և սարքավորումների ներմուծման համար, պայմանով, որ տվյալն սարքերը պետք է օգտագործվել ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով: Նաև հանրային ծառայությունների վճարումների համար (յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 մլն ՀՀ դրամ՝ առավելագույնը 3 ամսվա համար), առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծման համար, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ում:
Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կա երեք եղանակ, որով կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի, առաջինը դրամական աջակցությունը ֆինանսավորման տվյալ դեպքերին: Եթե առևտրային բանկը որոշում է, որ արժանի է՝ այդ ծրագիրը ֆինանսավորվի, ապա առաջին եղանակով կառավարությունը համաֆինանսավորում է, հատկացնում է իր բաժին դրամական միջոցները:
Շարունակելով նախարարը նշել է, որ եթե կազմակերպությունը դիմել է վարկային միջոցները վերցնելու համար, որպեսզի վճարի աշխատավարձ, ապա կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել մինչև վարկի ընդհանուր գումարի 50 %-ը: Եթե կազմակերպությունը դիմել է հարկեր և տուրքեր վճարելու համար, ապա որքան բանկն է հատկացնում, նույնքան էլ պետությունը՝ տվյալ գործարքը ֆինանսավորելու համար:
«Համաֆինանսավորման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն չափով, որ չափով կառավարությունը համաֆինանսավորում է տվյալ գործարքը, այդ չափով առևտրային բանկը կարող է պակաս գրավ պահանջել»,- նշել է նախարարը:
Աջակցության երկրորդ դեպքը, նախարարի խոսքով, սուբսիդավորումն է: Այն դեպքում եթե վարկավորվող կազմակերպությունն ունի բավարար գույքային ապահովում, որ կառավարությանը չդիմի տնտեսական միջոցների համար, ապա տվյալ դեպքում կառավարությունը խոստանում է սուրբսիդավորել այդ վարկի առնչությամբ տոկոսները, ընդ որում սուբսիդավորման առավելագւոյն չափը նույնպես կախված է այն նպատակից, որով վարկավորվող կազմակերպությունը դիմել է աջակցության գործիքից օգտվելու համար:
«Եթե վարկավորումը ներգրավվում է աշխատավարձեր վճարելու համար, ապա կառավարությունը սուբսիդավորում է տվյալ վարկի բոլոր տոկոսային ծախսերը»,- նշել է նախարարը:
Մեկնաբանելով նախարարը նշել է, որ համապատասխանաբար եթե հարկեր վճարելու նպատակով է վարկավորում կատարվում, կառավարությունը նույնպես խոստանում է ծախսերը սուրբսիդավորել:
«Եթե հումքի ձեռքբերման համար, ապա մինչև 6 % սուրբսիդավորել, եթե կոմունալ վճարումների համար՝ ապա մինչև 10 %, սարքավորումների դեպքում՝ 5%, սննդային մթերքի գործունեությամբ զբաղվող սուբյեկտին՝ մինչև 8 %: Այստեղ հիմնական պայմանն այն է, որ պետք է վարկի կողմից տամադրվող ռեսուրսների առավելագույն չափը չանցնի 12%-ը, եթե վարկավորումը դրամով է, և 9%-ը, եթե վարկավորումն արտարժույթով է»,- նշել է նախարարը:
Նա հայտնել է նաև, որ ևս մեկ դեպք կա կառավարության աջակցության, որը նպատակ ունի վերաֆինանսավորման եղանակով առևտրային կազմակերպության արտարժույթային ռիսկը փոխանցել կառավարությանը:
«Սա էլ է այն դեպքը, երբ կառավարությունն ուղիղ ֆինանսական միջոցներով չի աջակցում վարկավորմանը, բայց եթե կազմակերպությունն ունի վարկային պահանջ և բավարար գրավային ապահովում, իսկ ֆինանսական կառույցն ունի ռեսուրսներ, որ պատրաստ է տրամադրել կազմակերպությանը, բայց ոչ դրամով, այլ արտարժույթով, ապա կառավարությունը համաձայնվում է այս գործիքով այդ ֆինանսավորումը փոխարինել դրամի ֆինանսավորման՝ արժույթային ռիսկերը վեցնելով իր վրա»,- նշել է Խաչատրյանը:
Նրա խոսքով, այս աջակցության գործիքի առավելագույն ժամկետը՝ 24 ամիս է, և նախատեսվում է կազմակերպությունների համար, որոնք ունեն ժամանակավոր ֆինանսական դժվարություններ. սա արագ աջակցության եղանակ է: -0-