Հայաստանն օրական արտահանում է շուրջ հազար տոննա ծիրան. նախարար
24.06.2015,
21:27
Հայաստանն օրական արտահանում է շուրջ հազար տոննա ծիրան, հայտնել է չորեքշաբթի Արարատի շրջան այցի ընթացքում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն օրական արտահանում է շուրջ հազար տոննա ծիրան, հայտնել է չորեքշաբթի Արարատի շրջան այցի ընթացքում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
«Ներկա պահին արդեն արտահանվել է մոտ 5.5 հազար տոննա ծիրան։ Այս տարի Ուզբեկստանում, որը իրականացնում էր ՌԴ մեծ ծավալների ծիրանի մատակարարում, բերքը տուժել է ցրտահարությունից, և հայկական ծիրանի պահանջարկը Ռուսաստանում մեծացել է», – նշել է Կարապետյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Նրա խոսքերով` ընդհանուր առմամբ այս տարի Հայաստանից արդեն արտահանվել է 30 հազար տոննա թարմ միրգ և բանջարեղեն` անցած տարվա նույն ժամանակահատվածի 24.3 հազար տոննայի դիմաց։
Նախարարը նաև հայտնել է, որ մի քանի օրից գնորդ կազմակերպություններում կսկսվի ծիրան գնելու գործընթացը։
Կարապետյանն ընդգծել է նաև, որ այս տարի Արարատի մարզն ավելացրել է ցանքատարածքները հազար հեկտարով և ընդհանուր մակերեսը կազմել է 24 հազար հա։ Նա ավելացրել է, որ այս պահին մշակվում է շրջանի վարելահողերի մոտ 91 տոկոսը։
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` Հայաստանից ամեն օր արտահանվում է 300-500 տոննա միրգ և բանջարեղեն, և 2015 թվականի հունիսի սկզբի դրությամբ արդեն իսկ արտահանվել է շուրջ 2 հազար տոննա ջերմոցային վարունգ, 700 տոննա լոլիկ, 8860 տոննա կաղամբ, 280 տոննա կեռաս։ -0-