Հայաստանն ընթացիկ տարում արդեն արտահանել է 10 հազար տոննա ծիրան. գյուղատնտեսության նախարարություն
29.06.2015,
16:31
Հայաստանն ընթացիկ տարում արդեն արտահանել է ավելի քան 9.65 հազար տոննա ծիրան` ողջ 2014 թվականի 1.79 հազար տոննայի դիմաց, հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
Հիմնականում հայկական ծիրանն արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Նորվեգիա, Ավստրիա և Շվեյցարիա։
Հիմնականում հայկական ծիրանն արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Նորվեգիա, Ավստրիա և Շվեյցարիա։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ընթացիկ տարում արդեն արտահանել է ավելի քան 9.65 հազար տոննա ծիրան` ողջ 2014 թվականի 1.79 հազար տոննայի դիմաց, հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
Հիմնականում հայկական ծիրանն արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Նորվեգիա, Ավստրիա և Շվեյցարիա։
Այս տարի Հայաստանից արդեն արտահանվել է 34.8 հազար տոննա թարմ միրգ և բանջարեղեն` անցած տարվա նույն ժամանակահատվածի 24.9 հազար տոննայի դիմաց։
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` Հայաստանից օրական արտահանվում է 300-500 տոննա միրգ և բանջարեղեն, և 2015 թվականի հունիսի սկզբի դրությամբ արդեն իսկ արտահանվել է շուրջ 2 հազար տոննա ջերմոցային վարունգ, 700 տոննա լոլիկ, 8860 տոննա կաղամբ, 280 տոննա կեռաս։ -0-