Վրաստանը պատրաստ է ազատ տարանցիկ միջանցք տրամադրել ԵՏՄ հայկական ապրանքների արտահանման համար
26.11.2014,
17:27
Վրաստանը պատրաստ է ազատ տարանցիկ միջանցք տրամադրել ԵՏՄ երկրներ հայկական ապրանքների արտահանման համար, չորեքշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած` ԵՏՄ–ի շրջանակում արտահանմանը նվիրված քննարկումների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վրաստանը պատրաստ է ազատ տարանցիկ միջանցք տրամադրել ԵՏՄ երկրներ հայկական ապրանքների արտահանման համար, չորեքշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած` ԵՏՄ–ի շրջանակում արտահանմանը նվիրված քննարկումների ժամանակ։
Նրա խոսքերով` Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցման հարցը ներառվել է հիմնական փաստաթղթերի ցանկում, որոնք Հայաստանը ստորագրել է ԵՏՄ–ի շրջանակում, քանի որ Հայաստանը Միության երկրներից միակն է, որը չունի ուղիղ սահման մասնակից երկրներից ոչ մեկի հետ։
«Այսօր ձեռնարկվում են բոլոր քայլերը` ԵՏՄ երկրներ հայկական ապրանքների անխափան մատակարարում իրականացնելու համար», – ասաց Տարասյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ հայկական ապրանքները սահմանին կազատվեն մաքսային վարչարարությունից։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–