«Սաֆարովի գործի» շրջանակներում Հունգարիայի գործողությունները միջազգային հանրության լուրջ անհանգստությունն են առաջացրել. Նալբանդյան
04.09.2012,
16:03
Հունգարիայի գործողությունները, որի իշխանությունները նախորդ շաբաթ Բաքվին են հանձնել Ռամիլ Սաֆարովին, ում 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել էր ցմահ բանտարկության հայ սպային սպանելու համար, միջազգային հանրության լուրջ անհանգստությունն են առաջացրել, հայտնեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունգարիայի գործողությունները, որի իշխանությունները նախորդ շաբաթ Բաքվին են հանձնել Ռամիլ Սաֆարովին, ում 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել էր ցմահ բանտարկության հայ սպային սպանելու համար, միջազգային հանրության լուրջ անհանգստությունն են առաջացրել, հայտնեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Կատարվածի առնչությամբ իրենց անհանգստությունն են, մասնավորապես, հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՀԱՊԿ-ն:
«Որպես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամի` Հունգարիայի գործողությունները համաշխարհային հանրության լուրջ անհանգստությունն են հարուցել: Ինչպե՞ս կարող էր Հունգարիան ձևացնել, որ հավատում է Ադրբեջանին և նման կասկածելի քայլի դիմել»,- Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքներիի Հեկտոր Տիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նալբանդյանը:
Ըստ նրա՝ ադրբեջանական իշխանությունները, որոնք սեփական երկիրը կոռուպցիայի մեջ են ընկղմել, փորձում են տարածել այդ երևույթը նաև մյուս երկրներում, միջպետական հարաբերությունների հարթություն տեղափոխել:
«Սա լուրջ նախազգուշացում է այն երկրներին և քաղաքական գործիչներին, որոնց մոտ նման գործարք կնքելու մտադրություն է առաջացել»,- ավելացրեց նա:
Արգենտինայի ԱԳՆ ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել տվյալ հարցը՝ պարզաբանելով, որ Երևան է ժամանել երկկողմ հարաբերություների ամրապնդման համար և խորհուրդ է տվել այդ թեմայով հարցեր ուղղել:
2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակեցլու նպատակով Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել:
Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ունեցան: ՀՀ նախագահը երկրում հավաստարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին: -0-