Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Անկարան տարակուսանքի մեջ է «Սաֆարովի գործով» իր հասցեին ուղղված մեղադրանքների առնչությամբ

06.09.2012, 16:24
Անկարան տարակուսանքի մեջ է   սփյուռքահայության կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպային սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետ կապված` իր հասցեին ուղղված մեղադրանքների վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Սելջուկ Ունալը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Անկարան տարակուսանքի մեջ է   սփյուռքահայության կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպային սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հետ կապված` իր հասցեին ուղղված մեղադրանքների վերաբերյալ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Սելջուկ Ունալը։

2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակեցլու նպատակով  Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել:

Որոշ հայ փորձագետներ ենթադրություններ արեցին, որ Թուրքիան ոչ միայն տեղյակ էր Սաֆարովի նախապատրաստվող հանձնման մասին, այլ որպես միջնորդ էր հանդես գալիս այդ «գործարքում»:

Այդ քայլերը սուր արձագանք են գտել Երևանում։ Հայաստանի նախագահը երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Հունգարիայի հետ դիվանագիտական բոլոր կապերի կասեցման մասին։

«Մենք տարակուսանքի մեջ ենք, թե ինչու Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և հաջորդող ներման վերաբերյալ ԱՄՆ–ի սփյուռքահայության արձագանքն ուղղվել է նաև Թուրքիայի դեմ»,– ասել է նա։

Ըստ նրա` գործընթացի ոչ մի փուլին չմասնակցած Թուրքիային ուղղված այդ անհիմն պահաջները «ոչ այլ ինչ են, եթե ոչ բացասաբար տրամադրված խմբերի զրպարտանք, որոնք օգտագործում են ցանկացած հարթակ` Թուրքիայի հետ առճակատման մեջ մտնելու համար»։ -0-