Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայ պատգամավորները չորեքշաբթի կքննարկեն հայ սպայի սպանողի արդարացման շուրջ ստեղծված իրավիճակը

03.09.2012, 17:41
Հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի առաջարկեց սեպտեմբերի 5–ին խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել` 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և արդարացնելու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի առաջարկեց սեպտեմբերի 5–ին խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել` 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելու և արդարացնելու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Նման առաջարկով Աբրահամյանը հանդես է եկել խորհրդարանի փոխխոսնակների, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ընթացքում, հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Նա հիշեցրեց, որ ուրբաթ օրը կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այլ քայլերին զուգընթաց, նպատակահարմար համարեց համապատասխան օրակարգով խորհրդարանի արտահերթ նիստի անցկացում։

ԱԺ նախագահի խոսքով` Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են միջազգային կոնվենցիաներին, պայմանավորված են նեղ շահերով և էական հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության,  փոխվստահության հաստատման ջանքերին, բանակցային գործընթացին:
Հովիկ  Աբրահամյանը նպատակահարմար գտավ ՀՀ Ազգային Ժողովի կողմից դատապարտող հայտարարություն ընդունելը  և այն միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական վեհաժողովներին, տարբեր երկրների խորհրդարաններին ուղարկելը:

Որոշվեց խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ  հայտարարության  նախագիծ կազմելու  համար:
2004 թվականի փետրվարի 19–ին հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով անգլերենի դասընթացներին մասնակեցլու նպատակով  Բուդապեշտ էր գործուղվել ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ կացնի հարվածով
գազանաբար սպանվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ 2006 թվականի ապրիլի 13–ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում առանց արդարացման իրավունքի։ 2007 թվականին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն անցած ուրբաթ Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին և նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան ներում է շնորհվել:

Այդ քայլերը Երևանում կտրուկ արձագանք ունեցան: ՀՀ նախագահը երկրում հավաստարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական կապերի կասեցման մասին: --0--