Նիկոլ Փաշինյանը և Ալեն Բերսեն քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024,
16:27
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին: