ԱԱԾ․ տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024,
21:48
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։