Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

ԱԱԾ. Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակվել Կապանի օդանավակայանի ուղղությամբ

18.08.2023, 10:40
Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը
ԱԱԾ. Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակվել Կապանի օդանավակայանի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել, հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության և/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ հաջորդ շաբաթվանից նախատեսվում է մեկնարկել Երևան-Կապան ուղիղ չվերթեր:-0-