Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱԳՆ. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է

07.03.2022, 15:30
ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդ
ԱԳՆ. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա ամենաբարձր մակարդակով բազմիցս ասվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»,- նշել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, բայց մինչ այդ փաստաթուղթը պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Նա նշել է, որ «այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրանց»։–0–