Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱԳ նախարար․ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը և ստորագրել այն

27.06.2024, 14:20
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը գրեթե վերջնական տեսքի է բերվել, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը
ԱԳ նախարար․ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը և ստորագրել այն

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը գրեթե վերջնական տեսքի է բերվել, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք ներգրավված ենք եղել այդ հարցի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում, և Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ վերջնական տեսքի բերել տեքստը և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ», - ասել է նա հինգշաբթի Տալլինում Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնայ  հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ Միրզոյանը նշել է, որ իր ադրբեջանցի գործընկերների կողմից դրական արձագանք չի տեսնում մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկին։

«Սակայն Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչմանը և այս հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակմանը»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով, եկել է ժամանակը փակելու Հարավային Կովկասում հակամարտութան էջը և խաղաղություն հաստատելու այս տարածաշրջանում։ Նա հստակ հավատում է, որ այս խաղաղությունը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին ու երկրներին։  

«Իհարկե, մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ և հույս ունենք մեր գործընկերների հստակ աջակցության վրա, որոնք շահագրգռված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ և կայունությամբ», - ասել է Միրզոյանը։