Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱԽ քարտուղար. հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր (ՎԻԴԵՈ)

05.06.2023, 11:49
Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
ԱԽ քարտուղար. հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը:

«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Եթե կարողանանք պահպանել այս ընթացքը, ինչպես նաև լինի միջազգային հանրության աջակցությունը, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր»,- հայտարարել է նա:

Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը տրամադրված է հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիրը:

«Դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել», – ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով, հայկական կողմի տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակներում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք:–0–