Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արմեն Գրիգորյան. մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել

05.05.2022, 14:07
Գրիգորյանը նշեց, որ ընդդիմությունը շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որոնք իրականության հետ աղերս չունեն
Արմեն Գրիգորյան. մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ապա անկլավների հարց է առաջանալու։

Այս մասին այսօր ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Նա նշեց, որ ընդդիմությունը շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որոնք իրականության հետ աղերս չունեն։

«Մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել, կարելի է ասել, որ երկու կողմից էլ անկլավ կա, գիտեք, որ և Ադրբեջանի տարածքում անկլավ կա` Արծվաշենը, և Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռևս չի քննարկվել։ Մեր հույսը այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել պատմության մասով, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ լուծման տարբերակը սա է»,- ասաց Գրիգորյանը։–0–