Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԵՏՄ–ի առաջ կանգնած են նոր մասշտաբային խնդիրներ. ՌԴ նախագահ

01.10.2019, 20:31
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, որ ԵՏՄ–ի առաջ կանգնած են նոր մասշտաբային խնդիրներ։
ԵՏՄ–ի առաջ կանգնած են նոր մասշտաբային խնդիրներ. ՌԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, որ ԵՏՄ–ի առաջ կանգնած են նոր մասշտաբային խնդիրներ։

«ԵվրԱզԷՍ–ը զարգանում է, ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է։ Ինտեգրացիոն գործընթացները միության շրջանակում ամենաբարենպաստ կերպով ազդում են մասնակից երկրների տնտեսությունների աճի վրա, նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը։ Նշեմ, որ շարունակում է աճել նաև ԵՏՄ երկրների համախառն ՀՆԱ–ն, ավելանում է արդյունաբերական և գյուղատնտեսական արդյունաբերությունը», – ասաց նա։

Պուտինի խոսքով, միության առջև կանգնած են նաև նոր մասշտաբային խնդիրներ։

«Միաժամանակ, մեր կարծիքով, հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել խոչընդոտների վերացմանն ուղղված համակարգային աշխատանքին շուկայի տարբեր հատվածներում ապրանքների և ծառայությունների առուվաճառքի հարցում», – ընդգծեց ՌԴ նախագահը։

Նա տեղեկացրեց, որ ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածքը պետք է ձևավորվի 2025թ.–ին միության գազի, նավթի և նավթամթերքի շուկաների ստեղծման հետ միաժամանակ։

«Առաջին հերթին հարկավոր է ավարտվել գազի մատակարարման և տեղափոխման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների միասնականացման գործընթացը», – ասաց նա։

Պուտինը նաև կարևորեց աշխատանքի շարունակությունը, որն ուղղված է շահագրգիռ օտարերկրյա գործընկերների հետ ԵվրԱզԷՍ–ի փոխշահավետ տնտեսական համագործակցության ամրապնդմանը։

«Սինգապուրի հետ այսօր ստորագրված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կստեղծի բարենպաստ պայմաններ փոխադարձ արտահանման–ներկրման գործառնությունների ավելացման, ամենատարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար։ Ակնկալում ենք, որ հոկտեմբերի վերջին ուժի մեջ կմտնի ԵՏՄ–ի և Իրանի միջև ԱՏԳ–ի ստեղծման համաձայնագիրը», – ասաց ՌԴ նախագահը։

Նրա խոսքով, համաձայնագրի իրագործումը կհանգեցնի ներկրման սակագների զգալի նվազման, ապրանքների հոսքին խոչընդոտող այլ սահմանափակումների վերացման։

«Այս ամենն, անխոս, կնպաստի փոխադարձ առևտրի և ներդրումների աճին։ Ընդհանրապես, մեր միության կապերի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է, միությունը վարում է առարկայական բանակցություններ համագործակցության մասին 13 երկրների և ավելի քան 20 միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ», – ընդգծեց Պուտինը։

Նա նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 23–24–ը Սոչիում առաջին անգամ կանցկացվի Ռուսաստան–Աֆրիկա գագաթնաժողովը, իսկ ԵՏՀ–ն մտադիր է փոխըմբռնման հուշագիր ստորագրել Աֆրիկյան միության հանձնաժողովի հետ, որն ուղղված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հնգյակի բազմակողմ համագործակցության զարգացմանը։

Նրա խոսքով, ԵվրԱզԷՍ–ն արդեն վաղուց և արդյունավետ կերպով ընդլայնում է համագործակցությունն Ասիական–խաղաօվկիանոսյան տարածաշրջանի դինամիկ տնտեսությունների հետ։–0–