Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Փաշինյան(ՎԻԴԵՈ)
15.02.2024,
14:13
Փաշինյանը նշելէ, որ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից առաջ անդրադարձել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ:
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը նշել է, որ տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է:
«Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի վերը հիշատակված հատվածում Հայաստանի դիրքապահների կողմից կրակ է արձակվել և վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող: Այս հայտարարությունից հետո Հայաստանի ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ Պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել: Եվ հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաև իրավական հետևանքներ: Չնայած սրան՝ հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով չորս զոհ ունեցանք», – նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով, իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
«Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում, և դրա հիմնավորումները բազմաթիվ են: Օրինակ՝ դեռևս 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը: Հայաստանի Հանրապետությունը, պայմանավորվածության համաձայն, ստեղծեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ այդ պայմանավորվածության համաձայն, հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն: Իսկ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը», – ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ այս և մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը:
«Իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Նկատել եք իհարկե, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ՝ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ: Այսինքն՝ այս 4/31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին», – նշել է նա՝ ավելացնելով, որ այս իրավիճակին հայկական կողմի դիրքորոշումը խիստ կառուցողական է:
«Մենք ասում ենք, որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը, և երկու երկրի զորքերը ետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ: Այսինքն՝ սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է ետ քաշվեն: Այսինքն՝ եթե երկու կողմերից սահմանի գծից առաջ զորքեր կան, պիտի ետ քաշվեն այդ արդեն իսկ սահմանագծված սահմանի նկատմամբ», – ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով, պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ ետ չգնան:
«Սա կառուցողական դիրքորոշում չէ: Եվ կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են», – նշել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նախօրեին պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին։
Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունն ու չհրաժարվի տարածքային պահանջներից, խաղաղության պայմանագիր չի լինի։
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին: Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին», – գրել է Բաղդասարյանը Facebook–յան իր էջում։–0–