Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Հայաստանը Հնդկաստանից կստանա «Աքաշ» զենիթահրթիռային համակարգեր․ վերջիններս ձեռք են բերվել 600մլն դոլարով․ ԶԼՄ

20.12.2023, 10:25
Սպասվում է, որ մատակարարումները Հայաստան կսկսվեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում
Հայաստանը Հնդկաստանից կստանա «Աքաշ» զենիթահրթիռային համակարգեր․ վերջիններս ձեռք են բերվել 600մլն դոլարով․ ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հնդկաստանը մտադիր է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում սկսել Հայաստանին մատակարարել իր «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ): ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ANI գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին։

«Սպասվում է, որ մատակարարումները Հայաստան կսկսվեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- նշել է աղբյուրը։ Գործակալության տվյալներով՝ Հայաստանը Հնդկաստանից այդ ԶՀՀ–ն ձեռք է բերել 600 մլն դոլարով։

«Մինչդեռ շատ երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան, Եգիպտոսը և Ֆիլիպինները, հետաքրքրություն են ցուցաբերում «Աքաշ» զենիթահրթիռային համակարգի նկատմամբ»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

«Աքաշ» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգը ստեղծվել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից։ Համալիրի առաջին հաջող փորձարկումները տեղի են ունեցել 2007 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր ստեղծվել են մի քանի նոր մոդիֆիկացիաներ։–0–