Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր

14.03.2023, 14:02
Հայաստանը 2–3 օր առաջ ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանը 2–3 օր առաջ ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման, հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել: Դա մեզ համար կարմիր գիծ է։ Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում` Հայաստանի ստորագրությամբ: Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար», – ասաց Փաշինյանը։

«Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար», – ընդգծեց վարչապետը։

Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդին, վարչապետն ասաց. «Մենք ասել ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է, մեր առանցքային նպատակներից մեկն է: Մեր ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը: Մենք կարծում ենք, որ հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև»։

Նա նաև նշեց, որ պրոցեսները երում են եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների ու երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի:–0–