Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

ՄԻԵԴ–ն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել. հրապարակվել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը

26.05.2020, 18:37
ՄԻԵԴ–ն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել. հրապարակվել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը
ՄԻԵԴ–ն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել. հրապարակվել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./ԱՌԿԱ/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը, որի համաձայն Ադրբեջանը մեղավոր է ճանաչվում Եվրոպական կոնվենցիան խախտելու մեջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար, ով 2004թ.–ին Բուդապեշտում կացնահարել էր ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին։

Ինչպես նշվում է ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված փաստաթղթում, չի կարելի արդարացնել այն, որ Ադրբեջանը չի կատարել էթնիկ ատելության հողի վրա կատարված հանցագործության գծով ազատազրկման վճիռը։ Դատապարտվում են նաև Բաքվի գործողությունները, ըստ որոնց Սաֆարովին Ադրբեջանում ներում է շնորհվել, բարձրացվել է նրա պաշտոնն ու հերոսացվել։ 
Այսպիսով, Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2–րդ (կյանքի իրավունք) և 14–րդ հոդվածները (խտրականության արգելք) խախտելու մեջ։ Հունգարիան իր հերթին մեղավոր է ճանաչվել, որ խախտել է 2–րդ հոդվածի կատարման համար անհրաժեշտ ընթացակարգերը։

Միաժամանակ եվրոդատարանի որոշմամբ, Ադրբեջանից հանվել է պատասխանատվությունը Սաֆարովի կողմից իրականացված հանցագործության համար։ Նշվում է նաև, որ Հունգարիան չէր կարող իմանալ, որ Ադրբեջանը մտադիր է ներում շնորհել Սաֆարովին և ազատ արձակել։

Նշվում է նաև, որ Ադրբեջանը պարտավոր է փոխհատուցել հայցվորների` Մարգարյանի հարազատների և նրա ծառայակից Հայկ Մուկուչյանի դատական ծախսերը 15 հազար ֆունտի չափով (մոտ 8,9մլն դրամ)։ Հայցվորներն իրենց համար որևէ ֆինանսական փոխհատուցում չեն պահանջել։

Մարգարյանի սպանությունը

2004-ի փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի կազմակերպած «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Բուդապեշտ էր մեկնել՝ մասնակցելու անգլերենի դասընթացների, քնած ժամանակ գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց Հունգարիայի օրենսդրությամբ նախատեսված ամենախիստ պատժին՝ ցմահ ազատազրկման՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։ 2007թ.–ի փետրվարին Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց անփոփոխ։ Սակայն 2013թ.–ին Հունգարին Ադրբեջանին արտահանձնեց Սաֆարովին, որտեղ նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց ու կոչում բարձրացրեց։

Պաշտոնական Երևանը կտրուկ արձագանքեց այս քայլերին։ Հայաստանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։–0–