Մենք այսօր պետք է կարգավորենք Անկախության հռչակագրի հետ մեր հարաբերությունները․ Փաշինյան
01.02.2024,
21:58
Այսօր Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Մենք այսօր Անկախության հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ Անկախության հռչակագրում երեք անկյունաքարային դրույթ կա:
«Հռչակագիրն ի՞նչ է, մենք հռչակում ենք, հռչակել ենք, թե մենք ինչի համար ենք պետություն ստեղծում, որովհետև հռչակագիրը նրա մասին է, որ մենք սկսում ենք անկախ պետություն ունենալու գործընթաց: Եվ երեք ուղենիշ ենք նշում մենք, մեկը՝ պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի վերամիավորման որոշումները: Բայց ինչպես է ընկալում մեր միջավայրն այդ մեր ուղերձներին: Եվ ես էլի եմ ասում՝ մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը ոնց է ընկալում, Թուրքիան ոնց է ընկալում, իսկ ինչի՞ հարց չենք տալիս՝ Վրաստանը ո՞նց է ընկալում: Ինչի՞ մենք մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի և ոչ թե Հայաստանի հետ: Կապ կարո՞ղ է սա ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում», – ասել է նա։
Նա նշել է, որ Հայաստանն այսօր հռչակագրի հետ հարաբերություններն իրոք պետք է կարգավորվի:
«Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է այդ ուղերձով առաջնորդվեն և պետք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ, որովհետև էլի եմ ասում՝ տնտեսությունը տեսեք ինչ լավ աճում է, հիմա մեր բանակը կուժեղացնենք, և ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ մենք բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում: Այսինքն՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք և գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք: Երկրորդ պահը՝ այն, ինչ ես ասում եմ, իմ ասած այս խոսույթի զարգացումը և ընկալումը ժողովրդի շրջանում, դա Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե թուլացնելու է: Միանշանակ Հայաստանն ուժեղացնելու է, որովհետև եթե մենք հենվում ենք այս խոսույթի վրա և սա ընտրում ենք որպես երկարաժամկետ ռազմավարություն, մենք զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա կամ քիչ խնդիր կունենանք կամ մենք զենք ներմուծելիս էլ քիչ խնդիր կունենանք, որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իր համար», – ասել է Փաշինյանը։–0–
Անկախության հռչակագրի և Հայաստանի սահմանադրության մասին
ՀՀ գործող Սահմանադրության նախաբանում նշվում է Անկախության հռչակագիրը, որտեղ խոսվում է Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։
Հունվարի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը երկիրը կդարձնի ավելի մրցունակ և կենսունակ աշխարհաքաղաքական նոր պայմաններում։ Հունվարի 23-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չափազանցություն որակեց այն կարծիքը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Սահմանադրության փոփոխության պատճառն է։ Միաժամանակ հունվարի 24-ին նա հաստատեց, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի անկախության հռչակագրում։
Փետրվարի 1–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
«Եթե Հայաստանը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և փոփոխություններ կատարի Սահմանադրության և այլ իրավական փաստաթղթերում, ապա խաղաղության կարող է հասնել»,-ասել է Ալիևը։
Նրա խոսքով, Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ղարաբաղը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։–0–