Փաշինյան. Հայաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ հիմնվելով Ռուսաստանի առաջարկների վրա
28.10.2022,
13:53
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ՝ հիմնվելով Ռուսաստանի առաջարկների վրա։
«Սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնեց աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի լիագումար նիստում, հայտարարել է, որ ռուսական կողմը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանի սահմանազատմանը և սահմանային հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը։ Կարգավորման տարբերակի ընտրությունը, ըստ ՌԴ ղեկավարի, Հայաստանի, հայ ժողովրդի և ղեկավարության գործն է՝ ընդգծելով, որ «մենք չենք պատրաստվում որևէ բան պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում ոչինչ թելադրել Հայաստանին»։
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր մինչև այս տարվա վերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին։ Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ սահմանազատման աշխատանքները կավարտվեն մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։-0-